- Նախ այդ երկու կրոններն էլ ստեղծվել են այնպիսի ժամանակաշրջանում, երբ հասարակությունում տարածված էր հայրիշխանությունը
- Երկու կրոններում էլ գլխավոր գործող անձինք տղամարդիկ են
- Ժամանակի ընթացքում հասարակության սեկուլյարիզացիայի արդյունքում փոխվել են մոտեցումները հասարակական գործունեության, ընտանիքի մեջ կնոջ դերի մասին պատկերացումներն ու մոտեցումները երկու կրոններում էլ
Ընտանեկան կյանքում սերը տղամարդու և կնոջ միջև Ղուրանը համարում է Աստծո նշան: Իսլամը հանդես է գալիս ամուսնու եւ կնոջ միջև ներդաշնակ հարաբերությունների օգտին: Երկուսն էլ պետք է ձգտեն բավարարել միմյանց սեռական կարիքները: Իսլամը խրախուսում է տղամարդկանց բարի գտնվել իրենց կանանց հանդեպ , եւ կանանց` հնազանդ լինել իրենց ամուսիններին: Ղուրանը հորդորում է ընտանեկան վեճերում հետամուտ լինել փոխադարձ համաձայնություն:Իսլամը տալիս է կանանց մասնավոր սեփականության իրավունք: Կանանց ֆինանսական պարտավորությունների բաակայության պատճառով տղամարդու ֆինանսական իրավունքները որոշ չափով շատ են: Սակայն մահմեդական կանայք պատմականորեն ունեցել են գույքային իրավունքներ, որի նմանօրինակը Արեւմուտքում են տեղի է ունեցել վերջերս
Հատկանշական է որ կնոջ վաստակը հանդիսանում է իր անձնական սեփականությունը, որը նա կարող է ծախսել իր ուզած ձևով, իսկ տղամարդու վաստակածը պետք է անպայման ծախսվի ընտանիքի վրա:
Իսլամը թույլ է տալիս կանանց աշխատել որոշակի պայմաններում,օրինակ, կինը չի կարող մենակ մնալ տղամարդկանց հետ: Նրա աշխատանքը չպետք է խանգարի ավելի կարեւոր բաների, ինչպիսին է երեխայի խնամքը: Ցանկալի է, որ կանանց դպրոցներում, սպորտային կենտրոններում աշխատեն կանայք: Այս ամենն իրենից ներկայացնում է խտրականությունը` չեն կարող ընտրել բազմաթիվ մասնագիտություններ եւ աշխատել իրենց սեփական նախաձեռնությամբ, որտեղ ցանկանում են, նրանց կյանքում առաջնային և երկրորդական բաներն ընտրում և որոշում են տղամարդիկ:
Հիջաբի (գլխաշորի և մարմնի ծածկոցի) մասին Ղուրանում ասվում է.
"Ասա հավատացյալ կանանց, որ ներքև սևեռեն իրենց հայացքը եւ պաշտպանեն իրենց սեռական օրգանները: Նրանք չպետք է ցույց տան իրենց զարդարանքները, բացառությամբ նրա, ինչն ակնհայտ է, եւ թող ծածկեն իրենց ծածկոցներով կրծքավանդակի բացվածքը եւ չբացահայտեն իրենց գեղեցկությունը բացի իրենց ամուսինների եւ նրանց հայրերիից կամ նրանց որդիներից կամ նրանց ամուսիններից, որդիներից կամ նրանց եղբայրներից կամ որդիներըից, իրենց եղբայրների որդիներից կամ քույրերիից կամ կանանց, կամ ստրուկներից, չափահասության չհասած երեխաներից... "
- Իսլամի մեջ կնոջ դերը և առհասարակ կին և տղամարդ հարաբերությունները դրված են ավելի շատ սահմանափակումների, սահմանների մեջ և ավելի չոր են, ի տարբեություն քրիստոնեության, որտեղ հարաբերությունների հիմքում առաջնայինը սերն է:
- Երկու կրոններում էլ եղել են սահմանափակումներ, արգելքներ և օրենքներ կանանց համար, որոնք սակայն իսլամի մեջ չեն ենթարկվել ժամանակի փոփոխություններին, վերանայումներին:
- Այն տեսակետի հետևորդները, որոնք ասում են, թե մուսուլման կանայք ավելի բարոյական են, ավելի համեստ են և ավելի նվիրված, պետք է նաև ի նկատի ունենան, որ քրիստոնյա հորջորջվողների մեջ ոչ բոլորն են ապրում և շարժվում քրիստոնեական կանոններով ու պատվիրաններով:
- Եվ ի վերջո, վախի կամ պատժի ներքո տևող հարաբերությունները չեն կարող ճշմարիտ լինել, այլ այն հարաբերությունները, որոնք շարունակում են զարգանալ սիրո հիման վրա:
«Սերը համբերող է, քաղցրաբարո է. սերը չի նախանձում, չի ամբարտավանանում, չի գոռոզանում, անվայել վարմունք չի ունենում, իրենը չի փնտրում, բարկությամբ չի գրգռվում, չար բան չի խորհում, անիրավութեան վրա չի ուրախանում, այլ ուրախանում է ճշմարտության վրա. ամեն բանի դիմանում է, ամեն բանի հավատումէ, մշտապես հույս է տածում, ամեն բանի համբերում»: (Ա.Կորնթացիս 13:4-7):