Ինֆարկտիկի օրագիր-Ակցիա 1+1=1
2 նամակ մեկ օրում
-barev dzez Duryan Grei dimankar@ uneq?
-Բարև Ձեզ, Դորիան Գեի դիմանկարն ունե՞ք։
⇛ Դուրյանը գեյ չի՜, այ լատինահայուհիներ
-Բարև Ձեզ,աստղագիտության մասին գիրք ունե՞ք։
-Կոնկրետ որ՞ը
-Աստղերն են մեղավորը…
Օր-արդեն չեմ էլ հիշում որերորդ
—Բարև Ձեզ, Նժդեհի պայքարն ընդդեմ հայրերի գիրքն ունե՞ք…
-Barev dzez jamanakakic grqeric inch karajarkeq
«Դե՜, շատ կոռեկտ, լավ դաստիարակված ու քաղաքակիրթ, ոճային սանրվածքովվ ու այֆոնով, սելֆի անող գրքեր կան»,-ինքն իրեն մտածեց Օրագիրն ու պատասխանեց.
-Իսկ կա՞ կոնկրետ գիրք, որ ուզո՞ւմ եք կարդալ…
Օր առաջին
«Փոքրիկ իշխան»-ի արևմտահայերենը չունե՞ք
Երիցուկի գիրքն ունե՞ք
Любовь растет 3 года, բայց ոչ խուժան կազմով
Օր երկրորդ
-Ավետ Բարսեղյանի բանաստեղծությունների ժողովածուն ունե՞ք
-Սա Աստվածաշնչի աշխարհագրակա՞ն (իբր՝ աշխարհաբար) թարգմանությունն է
Օր երրորդ՝ п***ецология
Հիշեցի մի վտիտ երիտասարդ երևանցու, ում սրանից մի 10 տարի առաջ հարցրեցի.
-Պրոսպեկտ եղե՞լ ես
-Հա, բա ոնց, այ Դավ ջան
-Բա գիտե՞ս, թե Մաշտոցի պողոտան որտեղ ա
-Չէ, ապեր, էդտեղ չեմ եղել
Բայց էդ մի կողմ. մեր կողքին ապրում, շնչում են մարդիկ ,ում համար.
Մովսես Խորենացին սպարապետ է
Ագաթանգեղոսը՝ 19րդ դարի գրող
Փավստոս Բուզանդը՝ երաժիշտ
էդ լրիվ շատ լուրջ
Օր չորրորդ-ֆանտազիա
Մարդու անունը Սեսիլիա է, գրող է անգամ, բայց որ իմանար՝ հեռավոր Ռուսաստանում իրեն թարգմանելիս անուն-ազգանունը կվերածվեր Сесилия (Н)Ахерн-ի, հաստատ մի բան կձեռնարկեր դրա դեմ…
Օր հինգերորդ- կրթադաստիարակչություն
-Ապեր դիպլոմ կա՞ ձեր մոտ: ( 40 տարեկանի մոտ մեկը)
-Երևի նկատի ունեք շաբլոն կամ դիպլոմի աբլոժկա։
-Չէ, հենց դիպլոմ, դպրոցի( в смысле ատեստատ )։
-էդ ո՞նց…
-Հա ցավդ տանեմ, գերազանցիկի դիպլոմա պետք, ճարի, մաղարիչ կանեմ…
Օր վեցերորդ-տրանսգենդերո-գլոբալիզացիա
-Բարև Ձեզ, էն երկար մազով աղջիկն ունե՞ք։
-Ռապունցե՞լը
-Չէ, է՜, էն երկար Բանով աղջիկն էլի (խոսքը երկար փեշով աղջիկը գրքի մասին էր)
-Իսկ Ռաջբայի կանչը( արա, էդ ո՞ր հնդկականից ա)
-Չէ, Ռանչպարների կանչը չունենք…
Օր 7-րդ-հալուցինացիա
Օրվա մեջ էնքան տարօրինակ դեմքերի կարող ես հանդիպել, որ նորմալ բառերն էլ սխալ հնչեն ականջումդ։
Դրանից մեկն էլ Օրենսգիրքն է
Լղոզված հայերենով ու ականջակալներով մի երիտասարդ թվաց, թե հարցնում է.
-Հորս գիրքն ունե՞ք։
Մտածում եմ՝ սրա հերն ո՞վ է։
Իրականում ՀՀ օրենսգիրք էր ուզում…
Օր 8-րդ-հակահիգիենա 18+
Պարսկական հեքիաթ vs պարսկական պոեզիա
Միշտ չի, որ երկնքից երեք խնձոր է ընկնում:
էս դեպքում ընթերցողը մեղավոր չի…
Օր 9-րդ-ԳԱԳ-ը
Օր 10-րդ-հոբելյանական
-էս գրքի ցանքսը որտե՞ղ ա
(ցանկը)…
Օր 11-րդ SOS !!!
-Աղյուսակ ունե՞ք
-Այո,խնդրեմ(վրան միմիայն թվեր են)
-Իսկ ռուսերենն ունե՞ք…
Օր 12-րդ — «մերն ուրիշ է»
-Միզաբուժության ձեռնարկ ունե՞ք։
-Ոչ, չկա։
-Իսկ պոնչիկ որտեղի՞ց կարող եմ առնել…
Օր 13-րդ տիրումայրենի
-Ախպրե՜ր, էս ի՞նչ ա
-Այբբենարան (գրքի տեսքով)
-Լրիվ տառերը կա՞ն… 😞
P.S. Չէ, Տ.Մ. տառերը չկան!!!
Ինֆարկտիկի օրագիր
Օր 15-րդ- աղն ա կերել մատաղը կամ ո՞վ պիտի ուտի հավի բուդիկը…
Օր 16-րդ- Шнорхавор Navasard, սիրԸմ եմ болорит, հատկապես քեզ՝ ՉԱՂՈ
P.S. բա՝ արդեն այ էսպիսի, ֆեյսբուքով ներծծված, լատինա-կիրիլախառնատառ բացիկներ…
Օր 17-րդ- վերնագրիր ինքդ
-Բարև Ձեզ, հեղինակի վերնագիրը չեմ հիշում, բայց գրքի վերնագիրը ջինսԵ (իրականում ջինսի) սերունդ է, ունե՞ք…
Օր 19-րդ — ժողովրդական հանելուկներ
18+ No Comment
#խփել_չկա հայտնաբերվել է ծանոթներիցս մեկի տանը
Օր 20-րդ-Գիր սիրե, ղալամ սիրե
Գիրք սիրելը քիչ է, գիրք պետք է կարդալ, հեղինակի անունն իմանալն էլ դեռ ոչինչ չի ասում կարդացած լինելու վերաբերյալ:
Շատերը լսել են, որ կարդալը մոդայիկ է, իսկ մոդան միշտ իր մեջ ցուցադրական կողմ ունի: Բայց մոդայի մյուս կողմը միշտ մոռանում են. այն է՝ ժամանակի հետ համընթաց: Այսինքն կարդալով դու տեղյակ ես լինում քո ժամանակի կարդացվող գրականությանը, վեր բարձրացվող հարցերին ու թեմաներին, թե չէ ակամայից հայտնվում ես ծիծաղելի իրավիճակում, ինչպես ստորև ներկայացվող իրական դեպքը.
( մի ակտիվ, էնպես ոչինչ տեսքով աղջիկ)
-Բարև Ձեզ, ժամանակակիցներից ում ունե՞ք
Թվարկվում են հեղինակներ, չի հավանում.
-Իսկ դուք ում եք կարդացե՞լ
-Գուրգեն Խանջյանին
-Իսկ ո՞ր գործը
-Մհերի դուռը…
P.S. ինչ-որ բան հուշում ա, որ ինքն անգամ Խեչոյանին էլ չի կարդացել…
Օր 21-րդ-Սրբեր բռնվեք, շուռ ենք գալիս…
-Պռասպեկտի եկեղեցին որտե՞ղ ա
-Սուրբ Սարգիսը ներքևում, Զորավորը՝ մի քիչ վերև։
-Չէ տղա ջան, հենց սուրբ պռասպեկտի, հոգևոր եկեղեցին…
-Սուրբ Պռոսպեկտ անունով եկեղեցի չկա մորքուր, կարո՞ղ ա Ռասիայի սբ. Գր. Լուսավորչի հետ եք։
-Հա, հա, էդ ա, որ կա…
Օր 22-րդ- Վերադարձ՝ Գրադարանավարուցանք
-Բարև Ձեզ (կամ ձեզ) էն գրադարանի պես գրքերից ունե՞ք:
Ու երբ իմացա, որ իր երեխայի համար չի տանում, այլ որպես նվեր, տխրեցի: Գոնե երեխան գիրք կկարդար, հոր արտաբերած գոհարները չէր լսի:
Հ.Գ. նկատի ուներ հանրագիտարան
Օր 23-րդ -Սխոդկա
-Բարև Ձեզ, Սվո Ռաֆի գիրքն ունե՞ք…
( Նայում ես վրան. մի 15 տարեկան աղջնակ է)
-Չէ, բայց ինչի՞դ է պետք դա։
-Դե «Կրյոստնի ածեց»-ը կարդացել եմ,հիմա էլ դա եմ ուզում կարդալ։
-Բայց նա գեղարվեստական է, իսկ Սվո Ռաֆինը…
-Կապ չունի…
Մարդ ուզում էր էդ պահին 100 փաստ թզբեհի մասին կամ էլ «թզբեհի պատրաստման հիմունքները» ձեռնարկն առաջարկի, բայց դե…
էս Noro Ghlijyan Noro-ն էլ կողքից թե բա «Զապ»-ի գիրքն առաջարկի…
Օր 24- անտիպ մեմուարներ
Մի օր Աբուլը մտածկոտ հայացքով մոտեցավ ու ասաց.
-Ապեր, բիզնես եմ ուզում դնեմ։
-Ի՞նչ ոլորտում։
-Տաքսի սերվիս եմ ուզում բացել, безлимитный тариф-ով, կիլոմետրաժն էլ անսահմանափակ։ Անգամ շվեյցար կտրամադրեմ, որ դուռը բացի ու նստացնի մարդկանց։
-Բա անո՞ւնը։
Առանց երկար մտածելու վրա բերեց.
-Taxi service На*уй….
Օր 25-րդ — նախատոնական
-Դինոզավրերի հանրագիտարան ունե՞ք, որտեղ կոմպոզիտորների մասին կլինի գրված։
-ճեմարանի (շտեմարանի) առաջին մասն ունե՞ք։
-Զոլավոր կիսաշրջազգեստով տղան ունե՞ք։
Օր 26-րդ- նոր եթերաշրջան
Շատ հՈռի գիրք 6-8 տարեկանների համար։
Օր 27-րդ -Հետ տվեք մեր դոշերը !!!
-Կալենդար ունի՞ք։
-Ահա, ի՞նչ ձևի։
-Դե որ տանեմ կպուցեմ պատին։
Վերցնելուց հետո հետը եկած կողքի ջահելը.
-Գյա, երկու հատ վերցու։
-Ինչի՞, հո չեմ տանելու մորքուրի դոշերին կպցնեմ…
Օր 28-րդ-за родину, за вашу мать!!!
-Հարրի Փոթերի «Պիոներական կանչը» ունե՞ք։
-Չէ, «Փիլիսոփայական քարը» չկա։
-Դրա նման ի՞նչ ունեք։
-«Հոբիթը» կուզե՞ք։
-Ո՞վ ա գրել։
-«Властелин колец»-ի հեղինակը։
-Բալես, властелин колен-ը կուզե՞ս…
Օր 30-րդ
Ասք Հիսուսի, սիրո ու սիրամարգի մասին
Շնորհակալություն Արանուշին նկարի համար։
Օր 31-րդ
Ներիր ինձ, Սերժ…
Օր 32-րդ- Ղարաբաղ տելեկոմ
-Ջոուան Ռոմինգի վերջին գիրքն ունե՞ք, եթե չեմ սխալվում, ֆանտաստիչեսկիե տՎարի…
Օր 33-րդ-Տոնական drive
-Բարև Ձեզ, ձեր գրքի տոնը շնորհավոր…
Օր 34-րդ- ԿՌտուծյուն
Ու քանի դեռ տողանի տետրը դեռ կոչվում է «հայոցի», վանդականին էլ՝ «մաթեմի», իսկ Դեյլ Քարնեգյանի գրքերից ունե՞ք-ն ու Ռեմբրանտի «Հաղթական կամար»-ը ռուսերենով կա՞-ն ակտուալ հարցեր են, կարդինալ փոփոխություններից ու մտքի և մտածելակերպի հեղափոխությունից մի՜ խոսեք, ախպոր պես…
Հ.Գ. հասարակական զուգարանում հետևից ջուրը քաշելն էլ «զապադլո» չի между прочем…
Օր 35-րդ-Կլեոպատրա
Բա՜, կյանքը հենց դա է՝ մի օր կլինես հզոր պետության թագուհի, մի օր էլ անունդ կգրեն զուգարանի թղթերի ու անձեռոցիկների վրա…
Սա որպես նախաբան։
հիմա կարևորը. բռնվեք!!!
Մի քանի տող ուղղակի մեջբերեմ ու խնդրեմ համբերություն․
1.Հավերժն անժամանակ է
2.Ողջն ամբողջն է
3. Աստծուց ստացածն Աստծունն է
4. Հոգին հավերժ է՝ անկախ բնույթից
5․ Սիրելն ու սիրվելը տարբեր բաներ են
6.Հոգին Աստծու տունն է, զգույշ վերաբերվիր նրան։
7.Խեղճին մի խեղճացրու
8.Ծուլությունը մարդկային ամենավատ արատներից է
9.Ազնվական ծնվում են, ոչ թե դառնում
10.Շտապեցիր, տանուլ կտաս
11.Բարեկամի դավաճանությունն ամենացավոտն է
12. Չի կարելի պահանջել նրանից, ով ոչինչ չի կարող տալ
13. Անսահմանության մեջ սահմանները չեն ուրվագծվում։
Շարունակե՞մ, չէ՛…
Ինչպես Մեսչյանը կասեր.« Տղե՜րք, չեք ամաչո՞ւմ…»…
Ո՞նց կարելի է բոլորին հայտնի ճշմարտությունները, սրա-նրա մտքերը վերցնել, վրան մի քանի սեփական տաֆտալոգիա ավելացնել ու կենսափիլիսոփայական(էդպես է անոտացիայում նշված) մտքերի ժողովածու հրատարակել։
Դա դեռ մի կողմ. բա գրականագետի խոսքը…« …. ….-ի նորագյուտ թևավոր խոսքերը պատահականության արդյունք չեն։ Նրանք ստեղծվել են աստիճանաբար…»
Հ.Գ. ախպոր պես, հեղինակի անուն չուզեք, գիրքն առկա է երևի թե բոլոր գրախանութներում..
Օր 36-րդ- Երկրաչափություն
(ամառային հիշողություններ)
— Բարև Ձեզ, կարո՞ղ եք էնպիսի գիրք առաջարկել, որ կարդալուց հետո կյանքս 360 աստիճանով փոխվի…
Օր 37-րդ- Շինդլերի ցուցակը
Աչք ա, տեսնում ա, ֆիքսում ա…
Օր 38-րդ — ՆԱՐ(ե)ԿՈՄԱՆԻԱ
(համահավաք)
-Բարև Ձեզ, ինձ մի հատ մանկական Նարեկ կտա՞ք…
Օր 39-րդ- #Դուխով
լրիվ լուրջ ու իրական
-Բարև Ձեզ, Նիկոլ Փաշինյանի մասին գիրք ունե՞ք։
-Չէ՜, դեռ չունենք…
-Եթե ստանաք, մի հատ պահեք, թեկուզ ռուսերենով…
Օր 40-րդ- 7 ու 40-ունք
-Սահիկահանդես (կասեմ ինչ է նշանակում, բայց փորձեք գուշակել)
(հեղափոխությունից հետո լսածս հայերեն առաջին մահացու բառը, էն էլ ասված դասախոսի կողմից)
Պարոն Դավիթ Գյուրջինյան ջան փրկեք)))
Օր 41-րդ- Մութ ու ցուրտ տարիներ
-Բարև Ձեզ, փեջ ունե՞ք:
-Ի՞նչ փեջ:
-Դե որ վզից կախում են…
-Բեյջ հա երևի, չէ չկա…
Օր 42-րդ-Հոբելյանական, Զիկ Հայ
-Բարև Ձեզ, Նիցշեի «Զրահադաշտը» ունե՞ք…
Մեկ տարի առաջ գրվեց օրագրի առաջին օրը…
Ինֆարկտիկի օրագիր
Օր 43-րդ- Նամակներ ԷՆ աշխարհից
Խղճից բխող էթիկայի, ինֆորմացիայի գաղտնիության ու անմեղության կանխավարկածի հիմքերից ելնելով՝ որոշել էի փակել «Ինֆարկտիկի Օրագիր» շարքը: Բայց…
_Բարև Ձեզ, կՌաֆտի..
Խոսքը աղմուկի մեջ օդից բռնելով՝ պատասխանում եմ.
-Եկեք ցույց տամ, կրաֆտից սքեչբուքերն էս կողմում են:
-Չէ՜, ինչ սքեչբուք. Կռաֆտի Письма к Милене-ն է պետք…
Հ.Գ. Զուտ չիմացողների համար. տվյալ գրքի հեղինակը Կաֆկան է:
Ի գիտություն, չիմանալն ամոթ չի, ամոթ անգամ բաղնիքում չի…
Օր44-րդ-աշնանային քաղաքական տետրեր
-Բարև ցավդ տանեմ, ֆրանսերենի բառատետր ունե՞ք։
-Այո
-Բայց էն վրեն Ռուսաստանի դրոշներովից չլինի մեռնեմ ախպորս…
Օր 45-րդ-Արիստոտել жив!!
-Բարև Ձեզ, գլոբուս ունե՞ք։
-Այո, քաղաքակա՞ն,թե ֆիզիկական։
Հարցական ու դեպի Ալթայի տափաստանները ձգվող հայացքով ավելցրեց.
-Ախպերս, դե հիմի սաղ քաղաքականություն ա, երևի հենց քո ասածը…
Ինֆարկտիկի օրագիր
Օր-46-րդ- ԻՄ ՔԱՂԱՔԱՊԵՏԸ ՆԱՐԵԿԱՑԻՆ Է
-Բարև Ձեզ, սուրբ գրքեր ունե՞ք(Շատ բարեկիրթ, կոկիկ միջին տարիքի ամուսիններ)
-Այո,- ու ցույց ես տալիս <Աստվածաշունչ>-ները
-Չէ, ուրիշ, ավելի մատչելի սուրբ գրքեր, ասենք Մատյան Ողբերգության- ու ձեռքն է վերցնում դրանցից ամենամատչելին:
-Հենց ձեր ձեռքինն է:
-Ոնց թե, սա Նարեկ է, Մատյան Ողբերգությանն ուրիշ է…
Օր 47-րդ- հետ տվեք մեր հողերը, է՜, փողերը։
Այսօրվա օրագիրը տխուր ու ցավոտ է, չհաշված նկարը։
Լուրջ, շատ լուրջ ու անկեղծ ուզում եմ հասկանալ, հարցնել այն գրողներին կամ իրենց սեփական գիրքը տպողներին, ում 50-70 էջանոց գրքի գինը 3000+ դրամ է։
Մերօրյա մարկեսներ, վերբերներ, իրոք մտածո՞ւմ եք, որ ձեր ասելիքն այնքան հրատապ կամ սպասված է, որ նման գին եք սահմանո՞ւմ ձեր գրածների համար։
Սրանից հետո էլ չասեք, թե Անտարեսի, Զանգակի կամ Բուկինիստի տպագրած գրքերը թանկ են։
Ուշքի եկեք ու ամպերից իջեք ցած։
Հ.Գ. Նկարի բանաստեղծությունը կապ չունի ասածիս հետ, լրիվ ուրիշ գրքից է։
Օր 48-րդ-Հայու գենը։
-Կոելյուի 11 ամիսնները (11 րոպե) ունե՞ք:
-Բարև Ձեզ, Չգտնված ավելուկները (Չգտնված երիցուկներ) ունե՞ք:
Հ.Գ. Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ նշված դեպքերը հորինովի չեն:
Հաճելի հանգստյան օրեր բոլորիդ…
Օր 50-րդ- Լյուբիկ սպասյոտ միռ կամ Փրկիչը տարեկանի արտում (Սելինջեր) և Փրկչի փոքրածավալ տեղեկատու(Ռ. Բախ) եռապատման կուլմիանացիոն ավարտը:
Ավետարան ըստ Լյուբիկի
#Վատ_եք_արա !!!!
Спаси и сохрани !!!
Փուլ 2-րդ, օր 1-ին
-Բարև Ձեզ ( կամ՝ ձեզ, ո՜վ ա հասկանում…) ինձ մի հատ կրեաԾիվ գիրք կառաջարկե՞ք:
Մի վայրկյան пауза, ступор, глубокий вздох..
-Գեղարվեստան ու անկանխատեսելի ավարտո՞վ կամ մոտիվացնո՞ղ:
-Չէ՜, նենց փիլիսոփայական:
-Նիցշե կկարդա՞
-Չէ՜… նու ո՞նց ասեմ, ավելի շատ հոգեբանական, ինքը լուրջ տղա ա:
-Ֆրե՞յդ…
-Չէ՜, նու ասենք ավելի թեթև, Օշո…
Очень глубокий вздох…
-Փաստորեն էզոթերիկա…
Օր 2-րդ(52)-Ինչ արեց-չարեց, Չարենցը արեց
-Բարև Ձեզ, X հեղինակի(հայ) գիրքն ունե՞ք։
-Այո, խնդրեմ։
Մի քիչ գիրքը շոյելուց ու զմայլվելու հաճույքը վայելել թողնելուց հետո հետևեց հարցս.
-Ուրիշ ո՞ր ժամանակակից հայ պոետներին եք կարդում։
-Չարենցին….
-Այո, ինքը միշտ ժամանակակից է…
( Իրավիճակը փրկելու համար):
-Իսկ ամերիկյան գրականությունից, որևէ բան, ո՞րն եք հավանում։
-Շեքսպիր։
-X, բայց Շեքսպիրը անգլիացիա(ընկերուհու ձայնը)
-Դե բայց անգլերեն ա գրում…
Օր 3-րդ(53) — Աշխարհ կանգնիր իջնող կա
-Բարև Ձեզ, աղջիկս տուրիստական ա բացում, բայց աշխարհագրություն չգիտի, ի՞նչ լավ գլոբուս կառաջարկեք…
-Շատ ուրախ եմ, Սամվել ջան։
-Սամվել չէ, Դավիթ…