Կապիկի երազը կամ Օգոստոսի 7։30

Կապիկի երազը կամ Օգոստոսի 7։30

Օգոստոսի 7:30 է. այսօրվա դատարկությունն անցյալի անիմաստության շարունակությունն է. օրացույցի ամսաթվերից վեր ինչոր կիսահռչակ նկարչի գեղանկար է` լիճ ու ժայռ է պատկերված, որից կարող ես հանգիստ ցած նետվել ու լողալ, կամ էլ նետվել ու խեղդվել. հիմա ո՞վ է պատից օրացույց կախում. պատից նույնիսկ չես կարող կախվել։ 
Բացում եմ պատուհանը. վեցերորդ հարկից հանգիստ կարող եմ ցած նետվել ու պատկերս դաջել թարմ քաշած ասֆալտին, արյունս ցողել հողին իմ հայրենի ու գրանցվել որպես դժբախտ պատահար կամ հաջողված ինքնասպանության փորձ, որի մասին կգրեն թերթերը. բայց հիմա թերթ ո՞վ է կարդում, ավելի լավ է` կայքերից մեկում հայտնվեմ, որտեղ նյութեղեն մարմնիս վախճանի մասին նյութը կծածկվի վերակառուցվող քաղաքի նորածիլ թաղամասերից մեկում կառուցվող շենքերից մեկի գովազդով, որը գոնե պատշգամբ ունի. պատշգամբից նետվելն ավելի օրինաչափ է, քան պատուհանից, բայց հայացքս ընկնում է առնվազն տասնութ անգամ լվացած ու գունաթափված շորով մի կախծիծ կնոջ վրա, ձեռքին` վայլդբերիզից չանթած երկու մեծ տոպրակ, ներսում` աստված գիտի ինչ, ու բանանի ստվարաթղթե արկղ. ու գնում է քարավանից հետ ընկած ուղտի պես, ու քարշ է տալիս տափակած չստերով ոտքերը մոտակա ավտոբուսի կանգառ. ավտոբուսում հիմա ավելի հով է, քան
զու գա րանփսխում եմ շոգից ծանրացած մտքերս ու մաշված կնոջը, և գրկում զուգարանի` մարմարիոնե սպիտակ կոնքերըանցնում եմ սենյակ. դեռ օգոստոսի ժամը ութն է, նայում եմ պատուհանից, դիմացս հայոց Եռագույնն է ու բենզինի գները. ավտոբուսը գազով է։
Գազ տուր, արա՛, գազ տուր, որ չուշանամ գործից, գազ տուր, խեղդվա՛նք, շոգ ա, քրտնա՛նք,- գոռում են երկու հնդիկ` առնվազն տասնութ անգամ չլվացած շորերով ու կյանքի դժվարություններից տափակած չստերով, բայց ավտոբուսը չի շարժվում

տեղից, միայն ձայներն են հասնում ականջիս, որ կախվել են շոգից ու վար են քաշում, քաշում են դուրս, բայց պատուհանից ինքնասպան լինելը, էն էլ ամռան տապին, անտաղանդ մի գործ է. գոնե Ամանորի շեմ լիներ, թեկուզ Ամանորից հետո, ոչ թե օգոստոս, այլ հունվարից հետո` կոմունալների ու վարկերի տակ կքած, հերթական անիմաստ տարվա սկզբից հիասթափված. հունվար, քունվար, փետրվարու ոչ մի սպասելիք
բաղ նիք. ցնցուղի տակ լվանում եմ մարմինս ու անպետք մտքերս, և հիշում նախորդ օրվա տաքսու վարորդին, որը համառորեն պնդում էր, թե ինքը հնդիկ չի, այլ բանգլադեշցի, բայց իսկական, ու օրը երեք անգամ լողացող, ուու դե՜, Երևանը փոքր քաղաք ա, ախպերս, կհանդիպենք, ու ձեռքն է մեկնում, ու շատ հաճելի էգոլ ջուրը հաճելիորեն սահում է մարմնիս վրայով, իջնում ոտնաթաթերիս

Ավտոբուսը չի շարժվել տեղից. մորեմերկ կանգնած եմ պատուհանի մոտ, գոտկատեղիցս ներքև պատուհանագոգից ցած է

— Գազ տուր, արա՛, գազ տուր` չուշանան գործից,- գոռում եմ` հայացքս հայոց Եռագույնին ու ձեռքերով հենվելով սալիկապատ պատուհանագոգին, բարձրանալով ոտնաթաթերի վրա. լցակայանի վահանակին գրված է` LPG, բայց գազ չկա. ոչ ոք ձայնիս չի արձագանքում, նույնիսկ ավտոբուսի` արդուկված վերնաշապիկով վարորդը։

Հեռանում ու նայում եմ պատին. պատին նկար կա` սև ֆոնին մի ծաղկաման` լի չորացած ծաղիկներով. նկարիչը կտավին վրձին չի հպել, մաստեխինով սվաղել է գույները. «Էս կյանքի նման սև, ախպերս, ու օգոստոսյան վառ արևից չորացած. Վերնիսաժում սենց նկարներ չկան, էնտեղ ստանոկով են տպում, բայց դե սաղ աշխարհն իրար ա ուտում, ում խեռին ա հիմա նկար առնի…», ու նվիրել էր, որ կախեմ պատից. պատից միայն նկարներն են կախվում։ 

Անծայր խցանման հեռավոր ծայրից մոտենում է շտապօգնության մեքենան, մոտենումէուոռնում։

Արի՛, արի՛,- ձայն է տալիս կին պարեկը պատանի

Գազ տուր, արա՛, գազ տուր` անցի։ Մի մուկ, մի ձուկ որ ուտի, շուտով ոտքի կկանգնի։ Գազ տուր, հասի,- գոռում եմ գոտկատեղից վեր հավաքած ամբողջ ուժով ու շրխկացնում պատուհանը։

Ականջներս նորից սրվել են, ուղեղս կուչ է եկել անդադրում էլեկտրական վնգստոցից. մեկի սիրտը կանգ է առել, կամ թե անհաջող ինքնասպանությունից հետո վնասվածքներով տեղափոխվում է հիվանդանոց։ 

Նայում եմ պատին` 10:30` ըստ Սալվադոր Դալիի` ոչ այն է հավերժ հոսող, ոչ այն է` շոգից ծորացող ժամացույցի. եթե հավատալու լինեի Չեխովին, կամ լինեի ուզբեկ, ապա արժեր թեյ խմել, բայց շոգին, խցանված այս քաղաքում, ավելի հեշտ է ապավինել երկրորդ տարբերակին բայց պատերից չեն կախվում։ 

Հագնում եմ առնվազն ութ անգամ լվացած վերնաշապիկս ու դուրս գալիս տնից։ Քայլում եմ երկարումութ միջանցքով։ Հետ եմ գալիս ու նորից ստուգում` փակել եմ դուռը, թե ոչ։ Թե այո։ Նորից քայլում եմ միջանցքով դեպի վերելակը, մատս տանում եմ կոճակին, բայց զգում եմ, որ մի բան էն չի։ Նայում եմ գոտկատեղիցս ներքև` ոտնաթաթերիս, ու հասկանում, որ հագիս չստերս են։ Վերադառնում եմ, բացում եմ դուռն ու պատուհանն ու նայում Եռագույնին։

Մա՜մ, փող քից` գնամ հացի,- ինչոր գոռոց եմ լսում. մի սևքյոմուր, անդուր ու անլվա դեմքով երեխա գլուխն ու ձեռքերը վեր է պարզել ու սպասում է պատասխանի։

Անունդ ի՞նչ ա, բալիկ ջան։

Երեխան հայացքը զարմացած թեքում է իմ կողմը։

Գառնիկ։ Ինչի՞։

Անունդ ի՞նչ ա, Գառնիկ ջան։

Երեխան, արդեն էշացած, շարունակում է նայել ինձ։

Քեզ չե՞ն ասել, որ էս շոգին չի կարելի գոռալ։ Հելի տուն։

Ու փակում եմ պատուհանը, փոխում եմ կոշիկներս, դուռը փակում եմ ու քայլում դեպի վերելակը։ Տաքսին սպասում է։ Ուշանում եմ։ Վերելակի մոտ անծանոթ մեջք եմ տեսնում, որի վրա ալեծուփ թափված են մուգ շագանակագույն մազեր, ու անծանոթ մի հետույք` երկրագնդի ռելիեֆի պես տձև, կյանքի պես ոռի։ Վերելակը հասնում է. ուշանում եմ։ Ստիպված ենք երկուսով իջնել. անծանոթ դեմք է, լուռ ու անբարբառ։ Գլխով ուշացած բարևում եմ, ու հայացքս սառցադաշտ հիշեցնող լինզայով աչքերից սահում է դեպի փքված շուրթեր, պարանոցով վար, դեպի կրծքերը. ու հայացքս թոշնում է շոգից, ու հայացքս վանում եմ` էժանագին օծանելիքի բույրից խեղդված. ոտքերին չստեր են, ձեռքին` կեղծված, իբրև թանկարժեք դրամապանակ

Վերելակի դուռը բացվում է, անլվա դեմքով երեխան` հագին Բարսելոնայի համազգեստ, հառնում է դիմացս։

Մա՛մ, ինչի իրար:

Տանը շպիլկա չկար, չէի կարա շպրտել փողը։

***

Անտանելի շոգ է տաքսում։ Շոգն ու «Կոմֆորտ»-ը համատեղելի չեն. օգոստոսի 11-ն անց կես է։

— էդ ի՞նչ ես կարդում, ախպերս,- հայացքը նավիգատորից կտրելով ու նայելով  ձեռքիս թղթերին` հարցնում է երիտասարդ վարորդը։ Բայց բախվելով լռությանս` շարունակում է.- ժամանակին ես էլ էի կարդում։ Ո՜նց էր է անունը, էն քարավանի մասին գրողի։

Իսահակյան, բայց շեղվեցիր, սխալ ես գնում։

Հա՜ճիշտ աանգիր գիտեի։ Մի աղջիկ կար մեր համալսարանում, շփվում էինք. մի օր ուզեցի աչքը մտնեմ ու նաիզուսծ ասեցի` և կինն է այնտեղ կեղծիք ու պատրանք, որ տիրոջ գրկում, տաք համբույրի մեջ՝ ուրիշին է հար տենչում ու կանչում իր երազների արբշիռ հուրբոցում

Բա հետո՞

Թողեցգնաց։ Զանգերիս չպատասխանեց։ Հաջորդ օրը եկավ համալսարան մի տղու հետ. բռնինք տփինք։ Պարզվեց` երկու ամիս ա` դրա հետ էլ էր շփվում. փաստորեն, կողմնորոշվել էր ասածիցս հետո։ Բա՜ ախպերս, գրականությունը ճակատագրեր ա փրկում։

«Կամ էլ պատահականությունը, կամ էլ էշ խելքիդ բախտն ա բերել»,-մտածում եմ ու նկատում, որ մոտեցել ենք կամրջին։

— Բայց ո՞ւր ենք գնում,- լրջին է տալիս։

Քրտինքը հոսում է ճակատիս, աչքերս կկոցում եմ։ Հեռվում` կամրջի մեջտեղում, աղջիկ եմ տեսնում` մի մրահոն աղջիկ, որ հենվել է արգելապատին ու ձգվել ոտնաթաթերի վրա։ Հայացքը թեքել է հետ, ինչոր բան է սպասում, կամ ինչոր մեկին։

Գազ տուր, արա՛, գազ տուր, հասի՛, գազ տուր` հասնենք։

Ո՜ւր, մեծ ախպեր, ո՞ւր հասնենք։

Քու գործը չի, դու գա՛զ տուր։

Հասնում եմ աղջկան, բացում եմ դուռն ու վազում։

— Էդ ո՜ւր, քո՜ւ լավը

Ու բռնում եմ մեջքը։ Չի էլ հասցնում հասկանալ, թե ինչ կատարվեց։

— Էս ո՜ւր։ Ո՜վ ա էս ամառվա շոգին տենց բան անում։ 

Լուռ է։ Գլուխս մոտեցնում եմ պարանոցին, որ ավելի պինդ բռնեմ. օծանելիքի նուրբ բույրը լցվում է շոգից լայնացած ռունգերս ու… 

Էս ի՜նչ ես անումարի՛, արի՛, արի գնանք:

Ո՞ւր,- օծանելիքի պես նուրբ ձայնը մի կերպ դուրս է հանում ամուր սեղմված կրծքից։

Թատրոն, արի թատրոն գնանք։

Ո՞վ ա էս ժամին թատրոն գնում։

Բա ո՞վ ա էս ժամին քցվում։

Ինչի ժամը քանիսն ա։

Օգոստոսի 12 անց կես

***

Հետ քշի, արա՛:

Բայց հասցեն չեմ հիշում։

Որ նավիգատորի նայես, կհիշես։

Խցանում ա։

Ոչինչ, դու քշի։ Ոնց էիր ասո՞ւմ, ում էիր սիրո՞ւմ։ Եվ քարավանը մեղմ ղողանջելով՝ անլուր, անշավիղ անապատն ընկավ. և գեղգեղալով բոսոր ավազում՝ նրա ղողանջը հալվեց ու մարավ։ Դու գործ չունես, քշի, փողդ կտամ։

***

Վերելակի դուռը բացվում է, երկուսով նստում ենք ու բարձրանում, մութ միջանցքով քայլում ենք դեպի տուն, բացում եմ դուռը, հետո` պատուհանը, հետո` սառնարանի դուռը, հետո` սառը սպիտակ գինին։

Կարմիր չունե՞ս։

Ունեմ, միայն թե պատուհանից հեռու արի։

Ինչի ժամը քանի՞սն ա։

Նայում եմ պատին. օրացույցը պատի վրա չի, ժամացույցը չկա։ Աչքերս կկոցում եմ, էս շոգին սառը քրտինք է հոսում ճակատիս։

Հեռախոսիդ մեջ նայիր։

Օգոստոսի մեկն անց քառասուն։

Մոտենում եմ պատուհանին, հայացքս` կենտրոնացնում. գազի գինը 230 է, ու կա։ Ավտոբուսը չկա։ Եռագույնը չկա։ Աչքերս լարում եմ, ճակատս` սրբում, միևնույն է, չկա։ Հայացքս հառում եմ պատին. Արսենալի գերբն է, գյուղի շնորհքով երեխեքն են գործել, բայց արտասուքով չեն լվացել։

— Դեռ ժամանակ կա։

Մոտենում եմ սեղանին. ոտքերը դողում են, ծնկները կպցրել է իրար ու հայացքը կախել։ Ձեռքերս մոտեցնում եմ լայնալիճ աղեղ հիշեցնող ուսերին ու քաշումդեպի ինձդեպի ինձ։ Դեպի ինձ, ու աչքերս փակ նետվում։ Ու աչքերը փակ նետում։ Բազմոցին։ Ձեռքերս անապատագույն մաշկի վրայով սահում են դեպի ձիգ կրծքերը, որ թաքցրել էր առնվազն երեք անգամ լվացած շորի տակ։ Ոտնաթաթերը սեղմում է բազմոցին, աչքերը փակում է, բացում, նորից փակում, ասես փչացած լուսացույց, որ թարթում է միայն կարմիր լույսը։

Գազ տուր, արա՛, գազ տուր

***

Էկրանի լույսը կուրացնում է, տառերը սև մրջյունների պես սկսում են վազել աչքերիս առջևով։

էս անտեր ստորակետը պետք է դրվի՞, թե՞ չէ. ում է պետք էդ ստորակետը, եթե կյանքը վերջակետի է սպասում. օգոստոսի 17-ն անց քառասունհինգ է, մատներս վազում են ստեղնաշարի վրայով. տառասխալ, ջնջել, նորից գրել. ու էդպես առնվազն տասնութ անգամ, մինչև նախադասությունը կորցնում է իմաստը. պատուհանը բաց էբայց օդ չկա փակում եմ ֆայլը։

— Բա ի՞նչ էիր գրում։

Լուռ եմ։

— Բա ինչո՞ւ էիր գրում։

Լուռ եմ։

— Սեքսից հետո միշտ գրո՞ւմ ես։

Լուռ եմ։

Սուրճ խմե՞ս։

Ժամանակ չկա։ Հագնվիր։

Ինչի՞ց ենք ուշանում։

Թատրոնից, էլ ինչի՞ց։

***

Ներկայացումն ուշանում է, դահլիճի կեսից ավելին դատարկ է։ Լռությունը խախտում է օգոստոսյան շոգը ցրող կանանց հովհարների թույլ աղմուկը։

Ներկաներն արդեն կարծես հոգնում են լռելուց. դրսից լսվում է մեքենաների աղմուկը. լուռ քաղաքը լքված քաղաքն է, լուռ կինը` մեռածը։

Այս երեկոն լռելու մասին է։ Մնջելն ուշանում է, սկսում եմ ննջել։

Ներկայացման անունը` «Ինչպես վերադառնալ տուն»։ Լռության մեջ ու լուռ։ Ու սիրով

Ձեռքս անցկացնում եմ ուսին, գլուխը հենում է գլխիս, աչքերը մոտեցնում աչքերիս։ Երևի սիրով։ Բայց լուռ։ Եկել ենք մնջախաղ դիտելու։

***

Յանիմ ի՞նչ։

Ի՞նչը ինչ։

Հեչ խնդալու չէր։ Սրա համար էլ էսքան սպասեցինք։

Բայց ո՞վ ա ասել, որ թատրոնը պիտի մենակ խնդալու լինի։

Կլինի՞ չփիլիսոփայես։

Կլինի՞ սիկտիր ըլնես։

Ո՞ւր։

Ասենք` Սինգապուր։

***

Օգոստոսի քսանմեկն անց քառասունհինգ է. գլխիկոր քայլում եմ քաղաքում։ Երկինքն անսպասելիորեն պայթում ու թափվում է փողոցների վրա։ Մարդիկ խուճապահար, թրջված մրջյունների պես ցրվում են ու թաքնվում ծածկերի տակ…   Բայց ես քայլում եմ, գլուխս տնկած քայլում եմ ու թրջվում։ Շոգից տռզած ասֆալտն ագահաբար կուլ է տալիս ջրի կաթիլները, ջուրը ծորում է առնվազն ութ անգամ լվացած վերնաշապիկիս վրայով ու պարզաջրում։

Օգոստոսի քսաներեքն անց տասնհինգ է։ Արդեն տանն եմ։ Ոտքով եմ եկելհասել. անձրևին տաքսի չկա, լինելիս էլ թանկ է։

Թաց շորերս շպրտում եմ մի կողմ։ Սենյակիս պատերը դատարկ են, ժամացույցը հոսելպրծել է։

Մոտենում եմ պատուհանին։ Ականակիտ մութ է։ Գազի գինը չի երևում, հայոց Եռագույնը չի երևում, ավտոբուսը չկա։ Միայն անձրևն է նրբորեն ցողում դեմքս։ Համատարած լռություն է, ականջներս սրել եմ, բայց ոչինչ չեմ լսում։ Լռության մեջ հարազատ ձայն եմ փնտրում, բայց դատարկություն է։

Մորեմերկ ծնկի եմ գալիս պատուհանագոգի առաջ։ 

«Տե՜ր Աստված, եթե կաս, կամ եթե խցանման մեջ չես էս անձրևինէս անիմաստության շրջապտույտից հանի ինձ։ Գազ տուր, Տե՜ր Աստված, գազ տուր, որ շուտ պրծնեմ…»։

Ու բարձրանում եմ ոտնաթաթերիս։ Ու աչքերս փակ` մարմինս հրում եմ առաջ։

Սպասում եմ ասֆալտի դատավճռին, սպասում եմ հարվածին, որը պիտի ինձ գրանցի որպես հերթական դժբախտ պատահար կամ հաջողված ինքնասպանություն։

Սպասում եմ` արյունս ցողվի հողին իմ հայրենի։

Բայց հարվածն ուշանում է, տարածությունը կարծես երկարում է, բայց չէ՞ որ վեց հարկն ընդամենը տասնութ մետր է։ Վերջապես ինչոր բութ ցավ եմ զգում։

Գլխացավ եմ զգում։ Բայց մեռած մարդը գլխացավ ո՞նց կարող է ունենալ։

Վախվորած բացում եմ աչքերս։ Շոշափում եմ մարմինս։ Օդը ծանր է խեղդող ու հագեցած կղանքի հոտով. հավանաբար, մարմինս թուլացել է, հավանաբար, օրգաններս դատարկվում են ինձնից մնացած հետքերից

Վեր եմ թռչում. փաստորեն «էն աշխարհ» կա՞, թե անխելք բախտս բերեց, թե՞ պատահաբար եմ ողջ մնացել։ Թե ոչ։ Շոշափում եմ մարմինս։ Զգում եմ կուրծքս, պարանոցս, նույնիսկ ձեռքս հասնում է ոտնաթաթերիս, որ անչուստ են։ Ողջ եմ, գրո՛ղը տանի։ Ավելին` կենդանի եմ` բառիս ամենաուղիղ և իմիջիայլոց իմաստով։ Մարդ չեմ. կենդանի եմ, բայց փառք Աստծու

Ես Գիլգամեշն եմ՝ կենդանաբանական այգու հսկա գորիլան։ Մեջքս ձգում եմ, հայացքս ուղղում եմ առաջ. դիմացս կանգնած է ինչոր սևքյոմուր, անդուր ու անլվա դեմքով մի երեխա՝ հագին Բարսելոնայի համազգեստ։ Քմծիծաղով նայում է ինձ ու տռզած թշերից եգիպտացորենի հատիկներ թքում դեպի ինձ։ Հայացքս կախում եմ. ոտքերիս տակ կիսակրծած եգիպտացորենի կողրն է, որ շպրտել է ինձ վրա։ Հայացքս բարձրացնում եմ. ժպտում է ու ձեռքով անում։ Բարձրացնում եմ ծանր, բրդոտ թաթս ու միջնամատ եմ ցույց տալիս. քո՜ւ մերը

— Մա՜մ, կապիկն ինձ քֆուր ցույց տվեց,- ու վազում է դեպի փքված շուրթերով, կղմինդրակերպ թարթիչներով ոմն կնոջ մոտ. ցուցամատս չեմ իջեցնում… 

Փաստորեն, երազ էր։ Զզվելի, մարդկային երազ։

Խոր շունչ եմ քաշում, ծամում կիսատ կրծած եգիպտացորենի մնացորդն ու պառկում վանդակիս անկյունում։ 

Փակում եմ աչքերս։ Ի՜նչ ես ուզում, Գիլգամեշդեպի ո՞ւր ես քարշ գալիսԴու, որ մի պարզ քուն չես կարողանում հաղթահարել, մտածում ես մարդո՞ւն հաղթելու մասինՔնի՛ր, ապուշ

Հուսամ՝ հաջորդ անգամ երազում փիղ կլինեմ, գոնե ջուր կցողեմ էս խցանված ու շնչահեղձ, անապատացող քաղաքի վրա

 

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Scroll to Top