Աղբյուրը՝
Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի օրոք կարգալույծ է արվել 40 հոգեւորական, իսկ ձեռնադրվել են 300-ը: Այս մասին 2011 թ. հունիսի 6-ին, լրագրողների հետ հանդիպմաննNEWS.am-ի հարցին ի պատասխան ասաց Մայր Աթոռի դիվանապետ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը: Նրա խոսքով` կարգալույծ անելու բոլոր դեպքերում էլ առկա են եղել լուրջ պատճառներ:
Ստորև ներկայացնում եմ այն հոգևորականների ցանկը, որն ինձ հաջողվեց կազմել հիմվելով Մայր Աթոռի` լրատվամիջոցներին տրամադրած տեղեկությունների վրա: Ցանկն ամբողջական չէ, այն կազմվել է համացանցում հայթայթաց տեղեկություններից:
Այսու.
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ 2012 թ. հունիսի 13-ին կարգալույծ է հռչակվել Տ. Սմբատ աբեղա Պողոսյանը` ծառայության ընթացքում դրսևորած եկեղեցականին անհարիր վարքագծի համար: Մայր աթոռի տեղեկատվական համակարգի հաղորդմամբ, կարգալույծ հռչակված եկեղեցականն այսուհետ կդասվի աշխարհականների շարքերը` Ջանիկ Պողոսյան ավազանի անունով:
2012 թ. ապրիլի 19-ին Գարեգին Բ Կաթողիկոսի տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Տ. Սարգիս քահանա Մելքոնյանը (Շվեդիա` ծառայության ընթացքում դրսևորած կարգազանցության և եկեղեցականի վարքին անհարիր ընթացքի համար:Կարգալույծ հռչակված եկեղեցականն այսուհետ կդասվի աշխարհականների շարքերը` Սարգիս Մելքոնյան ավազանի անունով:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ 2012 թ. մարտի 20-ին կարգալույծ է հռչակվել Տ. Նահապետ քահանա Խաչատրյանը` հովվական իր ծառայությունը լքելու և եկեղեցական ասպարեզից ինքնակամ հրաժարվելու համար:
Մայր աթոռից հայտնում են, որ կարգալույծ հռչակված եկեղեցականն այսուհետ կդասվի աշխարհականների շարքը` Հովհաննես Խաչատրյան ավազանի անունով:
2011 թ. հոկտեմբերի 5-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմի հոգևոր սպասավոր Հակոբ քահանա Չերքեզյանը` Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմի առաջնորդ Տ. Աղան արքեպիսկոպոս Պալիոզյանի և թեմական խորհրդի խնդրանքի հիման վրա:Կարգալույծ հռչակված հոգևորականն այսուհետ կդասվի աշխարհականների շարքը և կկոչվի ավազանի անունով` Սարգիս Չերքեզյան:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ 2011թ. Օգոստոսի 25-ին կարգալույծ է հռչակվել Տ. Հայազատ քահանա Մարտիկյանը (Ռումինիայի հայոց թեմ)’ իր դիմումի հիման վրա:Կարգալույծ հռչակված հոգևորականն այսուհետ կդասվի աշխարհականների շարքը և կկոչվի ավազանի անունով՝ Գրիգոր Մարտիկյան:
2011թ. հուլիսի 19-ին Գարեգին Բ-ի կողմից կարգալույծ է հռչակվել Տեր Տիրան քահանա Ավագյանը` ՀՀ Զինված Ուժերում հոգեւոր իր ծառայությունն ինքնակամ լքելու կանոնազանց ընթացքի համար:Կարգալույծ հռչակված հոգեւորականն այսուհետ կդասվի աշխարհականների շարքը եւ կկոչվի ավազանի անունով` Հայկ Ավագյան:
Գարեգին Բ Կաթողիկոսի 2011 թ. հունիսի 1-ի հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Շվեցարիայի հոգևորական Տ. Աբել քահանա Մանուկյանը` նկատի առնելով նրա կողմից շարունակվող կարգազանց անուղղա ընթացքը` ի հետևումն Աբել քահանայի կախակայման վերաբերյալ մայիս 5, 2011 թվակիր տնօրինության:
Կարգալույծ հռչակված հոգևորականն այսուհետ կդասվի աշխարհականների շարքը և կկոչվի ավազանի անունով՝ Հրաչ Մանուկյան:
Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի 2011թ. մարտի 5-ի Հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Բուլղարիայի հայոց թեմի Վառնայի հոգևոր հովիվ Տ. Սարգիս քահանա Հովհաննիսյանը` հոգևորականին անհարիր վարքագծի համար:
Կարգալույծ հռչակված հոգևորականն այսուհետ կդասվի աշխարհականների շարքը և կկոչվի ավազանի անունով Արթուր Հովհաննիսյան:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ 2011թ. Մարտի 4-ին կարգալույծ է հռչակվել Տ. Կտրիճ քահանա Դևեջյանը‘ հիմք ընդունելով նրա` ամուսնալուծված լինելու պատճառով հոգևոր ծառայությունից նրա հրաժարվելու դիմումը:Կարգալույծ հռչակված հոգևորականն այսուհետ կդասվի աշխարհականների շարքը և կկոչվի ավազանի անունով՝ Արմեն Դևեջյան:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական տնօրինությամբ 2010 թ. հոկտեմբերի 15-ին կարգալույծ է հռչակվել Տ. Դավիթ աբեղա Քարամյանը` եկեղեցական ծառայությունից հրաժարվելու մասին խնդրագրի հիման վրա:Կարգալույծ հռչակված հոգեւորականն այսուհետ կդասվի աշխարհականների շարքը եւ կկոչվի ավազանի անունով` Կարեն Քարամյան:
2009 թ. օգոստոսի 1-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ քահանայական կոչմանն անհարիր ընթացքի համար կարգալույծ է հռչակվել Արմավիրի թեմի հոգևոր սպասավոր Տ. Մխիթար քհն. Աարիբեկյանը: Կարգալույծ հռչակված քահանան այսուհետև կդասվի աշխարհականների շարքը և կկոչվի ավազանի անունով` Միսակ Սարիբեկյան:
Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կանոնազանց ընթացքի համար 2008թ. հունվարի 8-ին կարգալույծ է հռչակվել Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Նորայր աբեղա Սիմոնյանը: Կարգալույծ հռչակված հոգեւորականը այսուհետեւ կդասվի աշխարհականների շարքը` Արման Սիմոնյան ավազանի անունով:
Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի Հայրապետական տնօրինությամբ ուխտազանցության համար 2007թ. դեկտեմբերի 10-ին կարգալույծ է հռչակվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Տ. Հովհաննես աբեղա Մայիլյանը: Այս մասին հյատնեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգից: Կարգալույծ հռչակված աբեղան այսուհետ կդասվի աշխարհականների շարքը` Վարդգես Մայիլյան անունով:
Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի Հայրապետական տնօրինությամբ 2007թ. նոյեմբերի 27-ին կարգալույծ է հռչակվել Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի միաբան Տ. Վազգեն վարդապետ Նանյանը: Հայրապետական վճռի համար հիմք է ծառայել վարդապետի` հոգևոր ծառայությունը թողնելու դիմումը: Կարգալույծ հռչակված հոգևորականն այսուհետև դասվելու է աշխարհականների շարքը` Բաբկեն Նանյան ավազանի անունով:
Ամենայն հայոց կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ 2007թ. հոկտեմբերի -ին կարգալույծ է հռչակվել Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Արշեն վարդապետ Սանոսյանը:Հայրապետական վճռի կայացման համար հիմք է ծառայել Արշեն վարդապետի դիմումը: Կարգալույծ հռչակված վարդապետը այսուհետեւ կդասվի աշխարհականների շարքը եւ կկոչվի ավազանի անունով՝ Տիգրան Սանոսյան:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի 2007 թ. սեպտեմբերի 1-ի Հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել.Եփրեմ աբեղա Սարգսյանը՝ դրսեւորված անհնազանդ ընթացքի համար։Կարգալույծ արված հոգեւորականը դասվում է աշխարհականների շարքը եւ այսուհետ կկոչվի ավազանի անունով՝ Հարություն Սարգսյան։
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ եւ Ամենայն հայոց կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ 2007թ. հունիսի 13-ինկարգալույծ է հռչակվել Գուգարաց թեմի հոգեւոր սպասավոր Ռուբեն քահանա Եղիազարյանը: Հայրապետական վճռի կայացման համար հիմք են ծառայել Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ եպիսկոպոս Չուլջյանի միջնորդագիրը Ռուբեն քահանա Եղիազարյանին քահանայական կարգից ազատ կացուցանելու վերաբերյալ, ինչպես նաեւ` Ռուբեն քահանա Եղիազարյանի դիմումը: Կարգալույծ հռչակված քահանան այսուհետեւ կդասվի աշխարհականների շարքըՙ Տիգրան Եղիազարյան ավազանի անունով:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական տնօրինությամբ 2007թ. փետրվարի 8-ին կարգալույծ է հռչակվել Ուկրաինայի Հայոց Թեմի հոգևոր սպասավոր Տ. Աբգար քահանա Գըլըճյանը:
Հայրապետական վճռի կայացման համար հիմք են ծառայել Ուկրաինայի Հայոց Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ.Գրիգորիս Արքեպիսկոպոս Բունիաթյանի միջնորդագիրը Տ. Աբգար քահանա Գըլըճյանին քահանայական կարգիցազատ կացուցանելու վերաբերյալ, ինչպես նաև` Տ. Աբգար քահանա Գըլըճյանի դիմումը:
Կարգալույծ հռչակված քահանան այսուհետ կդասվի աշխարհականների շարքը եւ կկոչվի ավազանի անունով`Լևոն Գըլըճյան:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ 2007 թ. հունվարի 13-ին կարգալույծ է հռչակվել Խորեն աբեղա Զաքարյանը` հոգեւոր ծառայությունը թողնելու պատճառով:Կարգալույծ հռչակված հոգեւորականը այսուհետեւ կդասվի աշխարհականների շարքը եւ կկոչվի ավազանի անունով՝ Արտավազդ Զաքարյան:
Մայր աթոռի տեղեկատվական համակարգը տեղեկացնում է, որ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն պատրիարք եւ Ամենայն հայոց կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ 2006թ. նոյեմբերի 11-ին կարգալույծ է հռչակվել Պետրոս քահանա Եզեկյանը` հոգեւորականին անհարիր վարքի եւ կանոնազանցության համար:Կարգալույծ հռչակված քահանան այսուհետեւ կդասվի աշխարհականների շարքը եւ կկոչվի ավազանի անունով՝ Արմեն Եզեկյան:
2006 թ. հունվարի 31-ին Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Տ. Գարեգին աբեղա Հարությունյանը՝ կանոնազանց ընթացքի` հնազանդության ուխտը խախտելու համար։Կարգալույծ արված հոգեւորականը դասվում է աշխարհականների շարքը եւ այսուհետ կկոչվի ավազանի անունով՝ Հարություն Հարությունյան։
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի 2005 թ. նոյեմբերի 10-ի հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Տ. Զոհրապ վրդ. Կոստանյանը՝ ծառայությունն ինքնակամորեն լքելու կարգազանցության համար։ Ինչպես տեղեկացանք Մայր աթոռի մամլո դիվանից, կարգալույծ արված հոգեւորականը դասվում է աշխարհականների շարքը եւ այսուհետ կկոչվի ավազանի անունով:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի 2004թ. հունվարի 9-ի Հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Իրաքի թեմի հոգեւոր սպասավոր Տ. Արարատ քհն. Հովսեփյանը` հոգեւորականին անվայել վարքի եւ կեցվածքի համար: Այս որոշման համար հիմք են ծառայել Նորին Սրբությանն ուղղված Իրաքի թեմի հայոց առաջնորդ Տ. Ավագ արք. Ասատուրյանի եւ Իրաքի Ազգային Կենտրոնական Վարչության դիմումները:Կարգալույծ արված հոգեւորականը դասվում է աշխարհականների շարքը եւ այսուհետ կկոչվի ավազանի անունով` Նորայր Հովսեփյան
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ կաթողիկոսը 2001 թ. մարտի 17-ին կարգալույծ է հռչակել Տիրան արք. Կյուրեղյանինՙ վերջինիս դասելով աշխարհականների դասին իր ավազանի անունովՙ Ղազարոս Կյուրեղյան: