Կիևի հայկական հետքերը

Կիևի հայկական հետքերը

Անկախության հրապարակ

Ուկրաինայում ծայր առած նոր սկանդալն այս անգամ որևէ քաղաքական ենթատեքստ չունի, այն ավելի շուտ պատմական է: Ուկրաինացիները հերթական անգամ փորձում են ճշտել, թե ե՞րբ և ու՞մ կողմից է հիմնադրվել մայրաքաղաք Կիևը: Եվ այս որոնումների ճանապարհը հենց սկզբից հանգեցրել է բազում խոչընդոտների և տարակարծությունների: Սակայն առավել հետաքրքրականն այն է, որ ի հայտ է եկել Կիևի ստեղծման այսպես կոչված «հայկական հետքը»: Պատմաբան Յարոսլավ Բորովսկին շրջանառության է դրել Միկողայոս Մառի` 1922 թվականին գրված մի աշխատություն, որտեղ խոսք է գնում ավելի քան 1500 տարի առաջ դեպի Դնեպրի հովիտ հայերի արշավանքի մասին:

Այնուհետև հիշատակվում է Հովհաննես Մամիկոնյանի «Տարոնի պատմությունը», որն, ըստ ուկրաինացիների, գրվել է այն ժամանակ, երբ սլավոնները դեռևս գրել ու կարդալ չգիտեին: Այդ ձեռագիր մատյանում պատմություն կա հայ եղբայրներ Գիսանեի ու Դեմետրի մասին, որոնք իրենց որդիների հետ արտաքսվել են Հայաստանից, մեկնել են այնտեղ, ուր ներկայիս Ուկրաինան է, և հիմնադրել են քաղաք-ամրոցը: Հիշյալ պատմական անդրադարձն ակնհայտորեն ուկրաինացիների սրտով չէ, և նրանք բուռն կերպով վիճարկում են դրա ճշմարտացիությունը: Սակայն պատմությունը հերքելու համար առայժմ ծանրակշիռ փաստարկներ չեն գտնվել:

Միխաիլովյան տաճար

Միխաիլովյան տաճար

Հիշեցնենք, որ ըստ պաշտոնական վարկածի Կիև անունը կապվում է քաղաքի առասպելական հիմնադիր Կիյի հետ(նրա հետ էին նաև Շեկն ու Քորեբը): Հիմնադրման թվականն է համարվում 854 թ.: Մինչև 1132-ին եղել է Կիևյան Ռուսիայի քաղաքական, տնտեսական և մշակութային կենտրոնը: 1240 թվականին ավերել են մոնղոլ-թաթարները: Այժմ քաղաքն ունի 2 800.000 բնակչություն և հանդիսանում է Ուկրաինայի ամենամեծ քաղաքը:


Ավելի մանրամասն տես` http://tvoj.kiev.ua/history/osnovanie-kieva/

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Scroll to Top