վամպիրներ
Արնախում արարծների՝ վամպիրների մասին պատկերացումները ծագել են բազմաթիվ մշակույթներում դեռ հազարամյակներ առաջ, սակայն դրանք ընդհանրական անուն չեն ունեցել։ Նրանց նախատիպերը կարելի է գտնել Միջագետքի, հին հունական, հռոմեական, եբրայական և այլ դիցաբանություններում։
Եգիպտոս
Հայտնի է Սեհմետի՝ պատերազմի և վրեժի եգիպտական առյուծագլուխ աստվածուհու պատմությունը, ըստ որի՝ արևի աստված Ռան իր դուստր Սեհմետին ուղարկեց՝ պատժելու մարդկությանը նրա անհնազանդության համար: Բայց այն բանից հետո, երբ Սեհմետը չկարողացավ դադարեցնել արյուն խմելը իր կոտորածի ժամանակ, Ռան հագեցրեց նրա՝ մոլորակը սպառող ծարավը՝ մի մեծ տարա գարեջուր կարմիր ներկելով (ըստ էության, նա խմեց այն ամբողջությամբ և քնեց երեք օր):
Միջագետք
Հին Բաբելոնում և Ասորեստանում եղել են «Լիլիթու» (Lilitu) անունով դևեր (ծագում է շումերերեն նշանակում է կին դևեր կամ քամու ոգիներ), որոնք զոհերի կարիք ունեին, քանի որ ժամանակին մարդ էին: Նրանք գիշերները պատուհաններից ներս էին սողոսկում մարդկանց տներ, որսում էին նորածիններին և հղի կանանց՝ սնվելով նրանց արյունով։ Լիլիթուն համարվում է ավելի ուշ եբրայական Լիլիթի նախատիպը, որը որոշ պատմություններում Եվայից առաջ Ադամի կինն էր։
Հունաստան
Էմպուսան (Empusa), Լամիան (Lamia) և Ստրիգան (Striges)՝ կանացի դևեր են, որոնք կապված էին արյան և մսի հետ: Լամիան, օրինակ, երեխաներ էր ուտում և գայթակղում տղամարդկանց՝ նրանց կենսունակությունը խլելու համար։
Հնդկաստան
Վետալաները դիակներում բնակվող ոգիներ էին, որոնք սնվում էին կենդանի էակների էներգիայով։
Ֆիլիպիններում կա մանանանգգալ, որը, ինչպես ոմանք հավատում են, կարող է կնոջ կերպարանք ընդունել, արյուն խմել հղի կանանց որովայնից և… ատում է սխտորը:
Ժամանակակից վամպիրի կերպարը, սակայն, հիմնականում ձևավորվել է 18-րդ դարում Հարավարևելյան Եվրոպայում, մասնավորապես` Տրանսիլվանիայում և Բալկաններում։ Այստեղ տարածված էր հավատը, որ չար ոգին կամ մահացած մարդը կարող է վերադառնալ որպես «վերակենդանացած դիակ»՝ սնվելու կենդանի մարդկանց արյունով։ Տեղական անուններն էին՝ «վրիկոլակաս» (Հունաստան), «ստրիգոյ» (Ռումինիա), «ուպիր» (Սլավոնական)։ «Vampire» բառը գալիս է սլավոնական «упиръ» (upir) բառից՝ անցնելով գերմաներեն («vampir») և ֆրանսերեն։
Միջնադարում վաղ վամպիրային դիցաբանության տարբերակները տարածվեցին Եվրոպայում, և այդ չարագուշակ հրեշները հաճախ օգտագործվում էին ժանտախտը և այլ հիվանդություններ բացատրելու համար: Ինչպես նշում է Scientific American-ը, Արևելյան Եվրոպայում հազվագյուտ արյան խանգարում՝ պորֆիրիայի դեպքերը կարող են լինել վամպիրներին վերագրվող որոշ ֆիզիկական բնութագրերի արմատը: Պորֆիրիայի ախտանիշները ներառում են լույսի նկատմամբ զգայունություն (որը հանգեցնում է մաշկի վրա բշտիկների կամ այրվածքների), հալյուցինացիաներ և հետ քաշված լնդեր, որոնք երկար ատամների տպավորություն են ստեղծում: Լույսի նկատմամբ զգայունության հետևանքները կարող են այնքան ծանր լինել, որ տառապողները կորցնեն ականջները և քիթը՝ ֆիզիոգնոմիա, որն արտացոլվում է Նոսֆերատուի նման վամպիրների արտաքինում (վամպի» բառի հոմանիշը, որն առաջին անգամ օգտագործել է Բրամ Սթոքերը իր Դրակուլա վեպում։ Վարկածներից մեկի համաձայն՝ այս բառը ծագում է հունարենից։ νοσοφóρος («հիվանդություն կրող»): Մեկ այլ վարկածի համաձայն՝ այն առաջացել է հռոմեական nesuferitu-ից, որը նշանակում է «անտանելի, զզվելի» և վերաբերում է սատանային: Կա նաև բառի «անմահ» թարգմանության տարբերակը։):
Կերպարի հետագա զարգացում
Վամպիրների մասին պատկերացումները հետագայում զարգացան՝ կապ չունենալով սկզբնական դիցաբանության հետ։ 19-20-րդ դարերում վամպիրները սկսեցին պատկերվել որպես գեղեցիկ և խարիզմատիկ՝ ի տարբերություն սկզբնական գարշելի արարածների։ Բրամ Սթոքերի «Դրակուլա» (1897) վեպը վամպիրին վերածեց գայթակղիչ, բարձր խավի կերպարի՝ կոմս Դրակուլայի, ինչը հեռու էր ժողովրդական դիակ-դևերից։ Սթոքերը ուսումնասիրել է Տրանսիլվանիայի մշակույթը այն գրելու համար: Ենթադրվում է, որ կոմս Դրակուլան մասամբ ոգեշնչվել է իրական Վլադ III Դրակուլայից, որը հայտնի է որպես Վլադ Ցցասպան: 15-րդ դարի ռումինացի ռազմիկ իշխան Վլադը հայտնի է մարտադաշտում իր բարբարոսական խոշտանգումների մեթոդով. ինչպես անունն է հուշում, նա թշնամիներին ցցերի վրա էր խոցում և թողնում, որ արյունաքամ լինեն հազարներով:
Հայկական բանահյուսության մեջ
Դախանավար —dakhanavar — ապրել է Ուլտիշ-Ալտո Տեմի լեռներում։ Նա առանձնանում է նրանով, որ երբևէ չի սպանել այն բնակիչներին, որոնք ապրել են իր հողի վրա: Տիրապետել է 366 հովիտների (հավանաբար կապված է տարվա օրերի քանակի հետ) և երբեք ներս չի թողել անծանոթներին այն։ Տիրապետելով գերմարդկային ուժի՝ նա երկար տարիներ պաշտպանել է ժողովրդին՝ թույլ չտալով թշնամիներին մտուտք գործոլ լեռնային Ուլտիշ-Ալտո Տեմ-ի կիրճ և զավթել Հայաստանը։
Ջրահարսեր
Ջրային ոգիները դիցաբանությունների մեջ համարվում են ստորին էակներ՝ հաշվի առնելով, որ յուրաքանչյուր դիցաբանության մեջ առկա են ջրային աստվածներ (Պոսեյդոն, Աստղիկ, Ծովինար, Թեֆնուտ, Նեպտուն, Վարունա): Սակայն հենց ջրային ոգիներն էլ տարաբնույթ են. հանդիպում են վիշապակերպ՝ օձակերպ, մարդակերպ ոգիներ (նիմփաներ), որոնք պաշտպանում են ջրային ավազանները՝ գետերը, լճերը, ծովերը և աղբյուրները:
Ջրային ոգիների մեջ առանձնանում են ձկնակերպ ջրահարսերը, որոն կերպարը անցել է զարգացման փուլեր՝ հասնելով ընդհուպ մեր օրեր:
Միջագետք
Ջրահարսերի նախահայրը համարվում է բաբելոնյան արական աստված Օաննեսը։ Ամեն առավոտ նա դուրս էր գալիս Կարմիր ծովի ալիքներից՝ մարդկանց սովորեցնելու գյուղատնտեսություն, շինարարություն, բժշկություն և այլ արվեստներ ու արհեստներ: Երեկոյան Օաննեսը կրկին անհետանում էր ծովի ալիքների մեջ։
Ձկան պոչով առաջին աստվածուհին Աթարգատեն (հռոմ.՝ Դերկետոն) էր՝ Լուսնի և ձկնորսության միջագետքյան՝ փղշտացիների աստվածուհին՝ հայտնի Շամիրամի մայրը, որի պաշտամունքը ծաղկում էր ապրում Հիերապոլիս քաղաքում: Ըստ հռոմեացի պատմաբան Լուկիանոսի՝ «նա կես կին է, բայց կոնքերից վար ձկան պոչ ունի»։
Հին Հունաստան: Սիրենները (Sirens)՝ թռչնակերպ կանայք են, որոնք երգով գայթակղում էին նավաստիներին և տանում մահվան։ Հետագայում նրանց կերպարը միախառնվեց ջրահարսների հետ, քանի որ թռչնի ոտքերի փոխարեն նրանց սկսեցին պատկերել ձկնակերպ արտաքինով։
Սլավոնական դիցաբանություն: «Ռուսալկաները» արևելասլավոնական դիցաբանոթյունում երիտասարդ կանանց ոգիներ են, որոնք մահացել էին ջրում (հաճախ խեղդվելով կամ ինքնասպան լինելով) և վերադառնում էին՝ գայթակղելու տղամարդկանց։ Նրանք պահպանում էին դաշտերը, անտառները և ջրերը: Բառի ծագման հիմքում հին հռոմեական նախնիների հիշատակի տոնի անունն է՝ Ռոզալիա (լատիներեն Rosalia-ից՝ վարդերի տոն՝ նվիրված մահացածներին)։ Ի դեպ, սլավոնական ռուսալկաները ոտքեր ունեին և ոչ թե ձկան պոչ:
Կելտական դիցաբանություն: «Մերմեյդերը» (Mermaids- «mere» (ծով) և «maid» (աղջիկ)) և «Սելկիները» (Selkies)՝ ջրային արարածներ, որոնք կարող էին վերցնել մարդկային կերպարանք։ Սելկիները, օրինակ, փոկերի կաշվից դուրս գալով՝ դառնում էին գեղեցիկ կանայք։ Մերռոու (Merrow, Իռլանդիա): Իռլանդական ջրահարսներ, որոնք կարող են լինել բարի կամ խորամանկ: Նրանք հաճախ կախարդական գլխաշոր էին կրում, որը թույլ է տալիս նրանց լողալ ջրի տակ առանց օդի:
Գերմանական/Սկանդինավյան դիցաբանություն
Ունդինա (Undine): Ջրի տարերային ոգիներ, որոնք կարող են սիրահարվել մարդկանց և ձեռք բերել հոգի: Նրանք բնակվում են գետերում և լճերում:
Հավֆրուե (Havfrue): Դանիական ջրահարսներ, որոնք նման են արևմտաեվրոպական ջրահարսներին:
Աֆրիկյան և օվկիանոսային դիցաբանություն
Մամի Վաթա (Mami Wata, Արևմտյան Աֆրիկա): Ջրային աստվածուհի կամ ոգի, հաճախ պատկերվում է որպես ջրահարս: Կապված է հարստության, սիրո և բուժման հետ: Տարածում գտել է 15-րդ դարից, հավանաբար եվրոպական ազդեցությամբ:
Լատինաամերիկյան դիցաբանություն
Իարա (Բրազիլիա): Ամազոնի ջրահարս, գեղեցիկ և գայթակղիչ գուարանի դիցաբանությունում, որը երգով կանչում է մարդկանց դեպի ջուրը:
Կերպարի հետագա զարգացում
Ժամանակակից պատմություններում ջրահարսերը հաճախ օգնում են մարդկանց, ինչը հակասում է նրանց սկզբնական չար կամ վտանգավոր բնույթին։ Օրինակ՝ Հանս Քրիստիան Անդերսենի «Փոքրիկ ջրահարսը» (1837 թ.) հեքիաթում ջրահարսը ռոմանտիկ, սիրահար կերպար էր՝ հեռու սկզբնական մահաբեր ոգուց։
Հայկական առասպելաբանություն
Նհանգ: (պարսկերեն՝ nihang, կոկորդիլոս) Հայկական բանահյուսության մեջ հիշատակվում է որպես ջրում ապրող վիշապ կամ հրեշ, որ կապված է աղբյուրների և գետերի հետ: Նհանգը կարողանում էր կնոջ կերպարանք ընդունել և դեպի իրեն ձգել մարդկանց ու խմել նրանց արյունը:
Նհանգ, վիշապ և աժդահա բառերը, բացի իրենց նախնական իմաստներից, առհասարակ արտահայտել են իմաստային ընդհանրացում.
Վիշապ — Օձերի և ձկների խոշոր չափերը բնութագրելու համար՝ վիշապ օձ կամ վիշապ ձուկ (հիշատակում է Ղևոնդ Ալիշանը):
Աժդահա- Աժդահակ վիպասանական կերպարից է ծագում (Գր. Մագիստրոսի մոտ է օգտագործվում է աժդահակ ձուկ արտահայտությունը):