ՊՍԱԿ ԱՄՈՒՍՆՈՒԹՅԱՆ

Պսակ

ԽՈՐՀՈՒՐԴ ԲԱՌԻ ԻՄԱՍՏԸ

  Մարդ արարածը,որպեսզի կարողանա ստանալ մարդեղությամբ Աստծու ներկայության բարիքները, Քրիստոս խորհուրդներ հաստատես: Խորհուրդների միջոցով Ս. Հոգին Իր սնորհները տալիսէ հավատացյալներին` նրանց կարիքների համապատասխան:Խորհուրդը արտաքին զգայական նշան է, որի միջոցով տեսանելի ձևերիտակ Ս. Հոգու անտեսանելի շնորհներն` են կենդանանում : Խորհրդակատարությամբ գերբնականը և աստվածայինը, բնական, տեսանելի, շոշափելիմիջոցներով մոտենում է մարդուն :

Խորհուրդի ձևի ուղիղ կիրարկումը, Եկեղեցու իրավասու պաշտոնյայիձեռքով կատարումը և պատշաճ նյութերի գործածությունը  այն դարձնում է արդյունագործ և վավերական: Ըստ Եկեղեցու վարդապետության` խորհուրդներ կատարողը քահանան չէ , այլ Ինքը Հիսուս Քրիստոս`դրանք հաստատողը: <<Տուողն իշխանութեան եւ շնորհաց Ս. Հոգին է, եւ եպիսկոպոսն սպասավոր է եւ միջնորդ, որպէս խողովակն յաղբերէն զջուր առեալ ի մեզ անցուցանէ>>1:

Խորհուրդները հիմնված են Ս, Գրքի ուսմունքի վրա , սակայն Մկրտությունն ու Հաղորդությունն ուղղակի և մասնավորաբար հաստատվեցին Հ. Քրիստոսի կողմից:

  Հայաստանյայց Եկեղեցին ընդունում է հետևյալ խորհուրդները`  ՄԿՐՏՈՒԹՅՈՒՆ, ԴՐՈՇՄ, ԱՊԱՇԽԱՐՈՒԹՅՈՒՆ, ՀԱՂՈՐԴՈՒԹՅՈՒՆ, ՁԵՌՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ, ՊՍԱԿ ԱՄՈՒՍՆՈՒԹՅԱՆ և ԿԱՐԳ ՀԻՎԱՆԴԱՑ:

1.<<Մայր Մաշտոց>>/էջ264/                                                                                                                                                                                    

ՊՍԱԿԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ

<<Պսակը ողջախոհության խորհուրդն է,

  որպեսզի ողջախոհ ամուսնությամբ                            

 զսպի բղջախոհ ցանկություն և հեռու մնա

շնությումից ուպոռնկությունից>>2

 Պսակը Եկեղեցու այն Ս. Խորհուրդն է, որով Առաքելական Եկեղեցու երկու հետևորդներ` այր և կին, ստանում են աստվածային օրհնություն` շնորհ, խորհրդավորապես միանում են  իրար հետ, մի մարմին են դառնում3, և մշտականկենակցության ուխտի մեջ մտնելով, ըստ Քրիստոսի և Իր Եկեղեցու միության օրինակին, նվիրվում են  միասին Աստծու արքայության հառաջադիմության համար աշխատելուն և նրա բաղկացուցիչ ընտանիքը կազմելուն:

  Այս միավորումը Պողոս առաքյալը նմանեցնում է Քրիսնոսին ու Եկեղեցուն, որոնք իրարից անբաժան են: Ինչպես փեսան թողնում էիր հորը ևմորը ու գնում հարսի մոտ, այնպես Հիսուս հայրական Գահից եկավ, Իր հարսի ` Եկեղեցու մոտ և անքակտելիորեն միավորվեց նրա հետ:

  Ամուսնությունը Աստծու կողմից հաստատվեց դրախտում4: Կանայի հարսանիքում Քրիստոս Իր ներկայությամբ և ջուրը գինու վերածելով տվեց նրա աստվածային վավերացումը, ապա Իր գործունեության ընթացքում վերահաստատեց նրա նվիրական նկարագիրը3:

Ամուսնության համար Եկեղեցին պայմաններ է սահմանել: Ամուսնանանալիս ենթակաները պետք է լինեն քրիստոնյա, մկրտված և դրոշմված:Նրանք պետք հպատկանեն միևնույն ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒՆ, քանի որ փոխադարձ սիրո հիմքը միահավատությունն է և հավատքով է աճում մարդկանց հոգևոր կյանքը: Ամուսնությունը գալիս ե կործանելու չարի պատճառով մեզ բաժին հասած մահը:Մեղք գործելով առաջին մարդը մահկանացու դարձավ, սակայն ամուսնութըամբ և որդեծնությամբ շարունակվում է Ադամի սերունդը: Այսպես ամուսնացողները պետք է հոգով և մարմնով առողջ ու անթերի լինեն և կենակցության ու որդեծնությանը արգելք հանդիսացող որևէ ախտ կամ հիվանդություն  չունենան: Կնատները, ներքինիները և հայտնի ամուլները չեն կարող ամուսնանալ:

Թե ′ տղամարդը և թե′ աղջիկը պետք է չափահաս լինեն: Մեր երկրի աշխարհագրական դիրքի , կլիմայի, բարքերի և այլ արտաքին ազդեցություններով պայմանավորված , անհրաժեշտ է , որ տղամարդը առնվազն 19 տարեկան լինի , իսկ աղջիկը`16-ից բարձր: Ցանկալի և հարմար է , որ տղամարդը հարսնացուից 4-5 տարով մեծ լինի:

2.Գ. Տաթևացի<<Գիրք հարցմանց>>

3.Մտթ. ԺԹ 4-6

  1. Ծննդ. Բ 18-24

  Որպեսզի սերունդը առողջ լինի, պարտ է,    որ ամուսնացողների արյունակցական կապը հնարավորինս հեռու լինի: Հայոց Եկեղեցին 13-րդ դարում` Սսի ժողովում, սահմանագրեց, որ պսակվողները 7 աստիճանով կամ պորտով իրարից բաժանված լինեն: Սակայն այժմ գործում է 1922թվականին Գևորգ Ե կաթողիկոսի կոնդակով արտոնված 5 աստիճանը արյունակցական կապի, խնամիականը`4, իսկ հոգևոր ազգակցության աստիճանը ջնջեց: Աստիճան կամ պորտ նշանակում է մի անձի կողմից մյուսի նկատմամբ ունեցած արյունակցական կապը` ըստ ծննդի:Յուրաքանչյուր ծնունդ մեկ պորտ է . որդին հոր նկատմամբ մեկ պորտ է, սակայն եղբոր , կամ քրոջ նկատմամբ երկու: Բարեբախտաբար մեր ազգային քրիստոնեական բարոյականությունը մեզ թույլ չի տալիս նման մոտ կապով ամուսնանալ: Հայ քրիստոնյան իր տոհմից անգամ 9-10 պորտ հեռավորության դեպքում դիմացինին տեսնում է որպես քույր կամ եղբայր , դա պայմանավորված է թե′ չափից դուրս մտերիմ բարեկամական շփումով, և թե′ ինչպես նշհեցինք մեծ բարոյական գործոնով:

  Ամուսնությունը պետք է կատարվի առանց բռնության` երկու ենթակաների սիրահոժար կամքով: Հարկ է, որ ենթակաները իրար տեսնեն և հավանեն: Բռնությամբ կատարված պսակն անվավեր է: Որովհետև միմյանց հանդեպ անկեղծ սերն է , որ հոգեկան անքակտելի միություն է առաջ բերում: Ամուսնությունը պետք է կատարել եկեղեցում: Պսակի այս Խորհուրդը կատարվում է եկեղեցականի կողմից ժողովրդի ներկայությամբ: Գաղտնի կատարված պսակը ևս անվավեր է:

  Քահանան այս Խորհուրդը պետք է կատարի միայն թույլատրելի օրերին.

  • Ծննդյան Ութօրեից` հունվարի 8-ից 12-ը:
  • Հունվարի 4-ից մինչև Առաջավորաց Պահքի Բարեկենդանը:
  • Առաջավորաց Պահքի շաբաթ օրից մինչև Բուն Բարեկենդան:
  • Նոր Կիրակիի երկուշաբթիիս մինչև Վարդավառի Բարեկենդան:
  • Վարդավառի երկուշաբթիից մինչև Ս.Աստվածածնի Բարեկենդան:
  • Ս. Աստվածածնի երեքշաբթիից մինչև Խաչվերացի Բարեկենդան:
  • Խաչվերացի եռեքշաբթիից մինչև Հիսնակի Բարեկենդան:
  • Հիսնակի երկուշաբթիից մինչև Ս. Ծննդյան Բարեկենդան:

  Իսկ արգելված օրերն են`

  • Տարվա բոլոր կիրակի օրերը` քանզի Սուրբ են…
  • Այն չորեքշաբթի և ուրբաթ օրերը որոնք պահքի են:
  • Հինգ տաղավար տոների հաջորդող մեռելոց օրերը:
  • Ս. Ծննդյան, Անվանակոչության, Տիառնընդառայի, Ավետյաց ը Համբարձման օրերը:
  • Ամբողջ Մեծ Պահքի և զատկական առաջին 8 օրերը, աըսինքն Բուն Բարեկենդանից մինչև Նոր Կիրակին Ներառյալ:
  • Առաջավորաց, Վարդավառի Ս.Աստվածածնի, Խաչվերացի, Հիսնակաց և Ս,Ծննդյան շաբաթապահքի 5 օրերը:

  Եթե արգելված օրվան հաջորդում է թույլատրելի օր, ապա պակը աարգելված օրվա երեկոյան ժամերգությունից հետո կարելի է կատարել: Այսպես , եթե թույլատրելի օրվան հաջորդում է արգելված օր , ապա պսակը պետք է կատարել մինչև երեկոյան ժամերգությունը: քանի որ եկեղեցական օրը սկսվում է երեկոյան ժամերգությունից հետո:

  Եկեղեցու Խորհրդով կնքված ամուսնությունը անլուծելի է քաղաքային և մարդկային որևէ իշխանության կողմից: Օրինավորապես պսակված զույգը մեկ մարմին է և խորհրդանշում է Քրիստոսի և Եկեղեցու միջև անքակտելի միությունը: Ինչպես որ չի կարելի Քրիստոսին Իր Եկեղեցուց բաժանել , այնպես էլ չի կարելի մարդուն իր կնոջից բաժանվել, որովհետև երկուսը մեկ են դարձել: Եկեղեցին մեկնելով Ավետարանների մեջ ամուսնության մասին եղած հիշատակությունները5, ընդունում է , թե պսակը կարելի է լուծել միայն շնության պարագայում: սակայն սա ևս պատճառ չէ ամուսնալուծության համար, քանի որ երկուստեք համաձայնության և հաշտության դեպքում պսակը կարող է անխաղտ մնալ:

  Այսուհանդերձ նկատի ունենալով ամուսնական կյանքում պատահած բազմաթիվ գայթակղալից դեպքեր,Եկեղեցին`աստվածային իշհխանություն ունենալով , Աստծու անունով ,հույժ բացառիկ և խիստ ստիպողական հանգամանքներում է ամուսնալուծություն կատարում:

  Պսակը աքակտելի համարվելով հանդերձ , ամուսնալուծում է կատառվում հետևյալ դեպքերում.

  • Երբ կինը պոռնկություն է անում;
  • Երբ ամուսիններից մեկը վարաքված է անբուժելի և փոխանցիկ հիվանդությամբ:
  • Երբ ամուսիններից մեկը տառապում է դիվահարությամբ ,կամ վտանգավոր խելագարությամբ , որը ենթակային դատապարտում է ցկյանս հիմարության:
  • Երբ աամուսիններից մեկը անհայտացած է յոթ տարուց ավելի:
  • Երբ այրը անկարող է իր կնոջ կուսությունը խախտել ե այդ անկարողությունը անբուժելի է:

  Անվավեր է երբ`

  • Գաղտնի է կատարվում;
  • Բռնությամբ է կատարված:
  • Պսկվողը արդեն օրինական ամուսին ունի:

  Ամլությունը պատճառ չէ ամուսնությունը լուծարելու համար: Կաթողիկոսն է միայն վերջնական վճիռ արձակում և լուծում պսակը: Վերջինս խնդրի մասին տեղեկանոմ է տվյալ թեմի առաջնորդից:

  <<Քրիստոս բազում եկեղեցիների հետ չէ միավորվում , այլ միայն մեկ Կաթողիկե Եկեղեցու: Այսպես էլ աստվածային օրենքով տղամարդը մեկ կնոջ հետ պետք է միավորվի և ընկերակցի : Իսկ այժմ քրիստոնյաների մեջ կարելի է եւ ամուսնանալ զույգերից մեկի մահանալու պարագային : Սա աստվածային հրաման չէ , այլ առաքելական ներում` դեղ   անժուժկալության ,որ պոռնկանալով անդունդը չգլորվեն`

  1. Մատթ.Ե 32,ԺԹ 3-10

    Մարկ.Ժ 2-12

    ՂՈՒԿ. ԺԶ 18

չկործանվեն: Իսկ երրորդ ամուսնութըունը Ս. Հայրերի գրերում պոռնկություն է համավում>>6:

  Ամուսնության պսակի խորհրդակատարությունը բաղկացած է երկու մասից` նշանադրություն և պսակ: Պսակն էլ իր հերթին բաղկացած է ձեռնատվությունից և պսակադրությունից :<<Ինչպես Գաբրիել հրեշտակապետը նախ Ս. Կույսին ավետիս տվեց , և նա խորհում էր մտքում,ապա հավանեց ասելով. <<Կամ աղախին Տիառն>> և ապա հղիացավ ու ծնեց Աստծու մարմնացյալ Բանն: Այսպես էլ նախ նշան են դնում հարսին  և երկու կողմերի հավանությամբ պսակվում:

  Պետք է գիտենալ ,ոչ անարժեք կամ թեթև գործ չէ օրինավոր ամուսնության խորհուրդը, որը քահանայական օրհնությամբ և եկեղեցական արարողությամբ է տեղի ունենում , այլ մեծ և հույժ պատկառելի , անչափ, որ մինչև իսկ Պողոս առաքյալը  այն իբրև օրինակ ևխորհուրդ է վերցնում Քրիստոսի փեսայության և Եկեղեցու սւրբ և անապական հարսնությունը: Այս իմաստով նա ամուսնությունը ներկայացնում է պատվական և մեծարգի , որը հիրավի ոչ թե մարդկային գյուտ կամ հնարք է , այլ արարչադիր օրենք և աստվածային սքանչելիք , որ Աստված սահմանեց մարդու դրախտից դուրս գալուց հետո, որպեսզի դրանով մարդիկ աճեն և բազմանան: Այդ աճման անհրաժեշտության և ոչ թե սնոտիվայելքների համար է , որ Աստված սեր հաստատեց մարդկային բնության մեջ և  այն այնքան աճեցրեց ու զորացրեց մարդու և իր կնոջ մեջ, որ աշխարհի վրա չկա ավելի մեծ սեր , քան հարսի և փեսայի սերը: Դրա համար էլ ոչ տե հողից , այլ Ադամի կողոսկռից ստեղծեց Եվային , որպեսզի տղամարդը իր կնոջը որպես օտարի չնայի այլ իբրև իր մարմինը:Աստվածային Բանն կնոջ հանդեպ ամուսնու սերը այնքան բարձրացրեց, որ նույնիսկ եթե հարկ լինի, տղամարդը պետք է թողնի իր հորն ու մորը, որոնք իրեն ծնել ու մեծացրել են, բայց չպետքե թողնի իր կնոջը: Տեսեք, ուրեմն, թե Աստված ինչքան ամուր և անխզելի կապով է զորացրել մարդու և կնոջ միավորությունը` հանուն որդեծնության, ըստ որում նա ասաց. << Երկուսը թող մեկ մարմին լինեն, և այն ` որ Աստված զուգեց և միացրեց, մարդ չի կարենա բաժանել>>: Այս միվորումը կամ միությունը նմանվում է կատարյալ կազմվածք ունեցող մարդու կամ կենդանի էակի , որը ոչ ոք չի կարող երկու մասի բաժանել: Պողոս առաքյալն է  Քրիստոսից սովորելով ասում է .<<Այրերը պարտավոր են սիրել իրենց կանանց իբրև իրենց մարմինները>>: Սակայն սրանից ավելի մեծ և պատկառազդու ձևով հրամայում է, ասելով.<<այրեր, սիրեցեք ձեր կանանց , ինչպես Քրիստոս սիրեց Եկեղեցուն ևիր անձը խաչեց նրա համար>>:Տեսնում եք, թե ինչպես է առաքյալը պահանջում տղամարդկանցից  մահվան չափ  սեր տածել իրենց կանանց հանդեպ: Կանանց էլ հրահանգում է հնազանդվել իրենց ամուսիններին և հայտարարում է. <<Ինչպես Եկեղեցին Քրիստոսի հարսն է, և հնազանդավում է նրան, այնպես էլ կանայք իրենց այրերին` ըստ ամենայնի>>: Ես` իրբրև միջնորդ և քահանա, Աստծո և սրբերի այս սքանչելի պատվերեը կրկնում եմ ձեզ` փեսայիդ և հարսիդ:

     Մինչև հիմա ասվածներից հայտնի դարձավ, որ աստվածային խոսքով, որով կարդում է քահանան,

  1. Գ. Տաթեվացի <<Գիրք հարցմանց>>

տղամարդը և կինը միանում են իրար և այլևս հնարավոր չէ, որ իրարից բաժավեն. Ինչպես մարմնի մասերը չեն կարող գլխից բաժանվել: Եթե պատահի , որ մարմինը  վերք կամ սաստիկ ցավ ունենա , անշուշտ, գլուխը չի ցանկանա իրենից բաժանել կամ կտրել հիվանդացած մասը այսինքն` ձեռքը, ոտքը կամ անդամներից որևէ մեկը:Այլ Ընդհակառակը, նա պիտի ավելի խնամք ևգութ ցուցաբերի վիրավոր մարմնի հանդեպ,սաստիկ պիտի տառապի, պիտի մտատանջվի և ջանա մի հնարք գտնելու, որպեսզի իր անդամը չկտրվի իրենից, որովհետև գիտակցում է,որ անդամի կտրվելը իրեն ցավ , մարմնական թերություն և ամոթ է պատճառելու: այդպես էլ , եթե գլուխը  վտանգի է հանդիպում , ամբողջ մարմինը վշտանում է և անմիջապես հոգ տանում այն առողջացնելու, որպեսզի ինքն էլ նրա հետ չկորչի:

  Արդ, այսպիսի փոխադարձ սիրով և հոգածությամբ այր ու կին պարտավոր են ապրել  և կյանքի բոլոր պատահարներն ու ծանր արկածները միասին կրել, ինչպես աստվածային օրենքն է հրամայում: Իս եթե պատահի , որ տկար  բնավորությամբ առանձին արարածներ ակամա սխալվեն և անգիտակցաբար հանցանքներ գործեն, մանավանդ տնային խնդիրների առնչությամբ, ապա սիրո օրենքով պարտավոր են իրար ներել: Հիվանդությունները, որոնք հաճախ կարող են պատահել , ինչպես մարմնական տկարությունը , կուրությունը ,հաշմանդամությունը և նույնիսկ սրանից ավելի ծանր դեպքերը , այր և կին պարտավոր են անկեղծ սիրով իրար դարմանել :Լավ է , որ նման բաներ չպատահեն, բայց եթե պատահեն` առանց տրտնջալու ձանձրանալու պարտավոր են կրել դրանք և իրար խնամել:Մանավանդ տղամարդիկ ` որպես գլուխ և ավելի կատարյալ անհատ , այս պարտավորությունները ավելի են պահանջվում: Արդ , մարմնական որևէ արկած պատահելուց արաջ ,պետք է ազնվորեն վերլուծի իր կնոջ թերությունները և ամեն չնչին ու փոքր սխալի համար չբարկանա նրա վրա: Նա պետք է գիտենա, որ բնավորությամբ թույլ արարած է և նվազ իմաստուն , ուստի` պետք է նրան ներել , որովհետև շատ սխաներ նրա անզորության , անգիտության կամ միամտության հետևանք են : Պողոս առաքյալը պատվիրում է տղամարդկանց , որ իմաստությամբ շահեն իրենց կանանց և իբրև տկար էություն խնամք տանեն նրանց նկատմամբ: կանանց էլ նույնպես պատվիրում ենք ամենայն համեստությամբ  և ամոթխածությամբ հնազանդվել իրենց ամուսիններին և տեղի չտալ նրանց բարկությանը` իրենց շատախոսությամբ , ծուլությամբ կամ էլ դանդաղկոտությամբ ,այլ ժրագլուխ իմաստությամբ պսակ լինեն նրանց` իրենց տնաշինությամբ և աստվածպաշտությամբ…

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

Scroll to Top