Սատանիզմ

Սատանիզմ
Սատանա բառի ստուգաբանությունը
 
Սատանա բառը ծագում է հին եբրայերեն satan բառից, որը նշանակում է- սադայել, բանսարկու, չարախոս, հակառակորդ, ընդդիմադիր, մատնիչ, ըմբոստ, ապստամբ, սադրիչ: 
Տարբեր լեզուներում սատանա բառը գործածվում և արտասանվում է գրեթե նույն ձևով, օր.` ասորերեն` satana, ռուսերեն` сатана, արաբերեն` shaytan (շայթան), եթովպերեն sadatan, հունարեն` Satanas, լատիներեն` satanas, հարավսլավոներեն` sotona, գերմաներենում կան satan և Teufel բառերը: Սակայն այս բառն ունի նաև 2-րդ տարբերակ, որ է հունարեն Diabolos (dibolos, diabolus) կամ daimon, ռուսերեն дьявол կամ демон, անգլերեն devil կամ demon (diaballo- կազմված է dia-միջոցով և ballo-գցել բառերից):
Մահմեդական գրքերում կարող ենք հանդիպել Իբլիս բառը, որը նույն իմաստն ունի, իսկ շայթանը, որը նույնպես օգտագործվում է մահմեդականների կողմից, բառացի նշանակում է կռվել, թշնամություն անել, կա նաև balasa բառը որը թարգմանվում է — «նա պարտվել է»: Իսլամի մեջ ընդունված է այն մտայնութնունը, թե Աստված հրամայեց բոլոր հրեշտակներին երկրպագել Ադամին, սակայն սատանան չուզեց դա անել` ասելով, թե ինքը կրակից է ստեղծված, իսկ Ադամը` հողից, ինչու՞ պիտի երկրպագի։ Շայթանը շարունակում էր գայթակղել մարդկանց, և դրա համար նա պետք է գնա jahannam (դժոխք): 
Համաձայն Հր. ԱՃառյանի Արմատական բառարանի` «…ամենայն որ բարւոյ հակառակ կայ, սատանայ անվանի»:
Սատանայի անունը տարբեր լեզուներում տարբեր կերպ էլ է հնչում. եգիպտերեն` Սեթ, ճապոներեն` Օ-յամա, պարսկերեն` Դև, ասորերեն` Բեխերիտ, վալիերեն` Պուվկա: 
Ըստ մի շարք կրոնական ուսմունքների` սատանան չար ոգիների տիրակալն ու դժոխքի թագավոր է, մարդկանց մեղանչումների, չարագործությունների սկզբնապատճառն ու հրահրիչը: Սովորաբար սատանան  ներկայացվում է իբրև Աստծու ստեղծած, ապա խռովարար՝ երկնքից երկիր արտաքսված, տապալված հրեշտակ (Եսայի 14:12, Արուսյակ (Լյուցեֆեր), որը չունի մեղքերի քավության և թողության հնարավորություն: Խավարի իշխան, խաբեբա, պիղծ, անսուրբ, անպիտան մարդ: Միաստվածային կրոնների զարգացմանը զուգահեռ ձևավորվել է սատանայի` որպես չարիքի միասնական աղբյուրի և գլխավոր չար ոգու մասին պատկերացումը: Սատանայի մասին հորինվել են ժողովրդական զանազան առասպելներ, զրույցներ, հեքիաթներ: Գրականության մեջ սատանան կերպավորվել է ըստ տարբեր դարաշրջանների ու անհատների կրոնական և փիլիսոփայական հայացքների: Արվեստում սատանան հնում պատկերվել է գիշատիչ գազանի, 11-րդ դարից՝ անճոռնի, պոզավոր ու պոչավոր մարդու կերպարանքով: 
Հին Կտակարանում կա Ավադդոն բառը, որը նշանակում է ջարդ, կորուստ, մահ, սակայն այդ բառը ասելով նույնպես հասկանում էին սատանային: Տոբիթի գրքում կարող ենք հանդիպել Ազմոդևս անունը. այդ անվան նշանակությունը փորձում էին բացատրել ասորերեն անհայտ մի բառի արմատից, սակայն այդ փորձերը կասկածելի են, քանի որ Ազմոդևս բառը բավարար ձևով բացատրվում է եբրայերեն — արամերեն արմատից՝ շամադ, որը նշանակում է քանդել, ոչնչացնել, ուրեմն Ազմոդևս բառը նշանակում է քանդող, ոչնչացնող: Ազմոդևս բառի ստուգաբանությունը ցույց է տալիս, որ այն նույնպես սատանայի իմաստ ունի: 
Ծիսական գրքերում կարող ենք հանդիպել Ասպիդ բառին։ Ասպիդը թունավոր օձի տեսակ է, բայց ծիսական գրականության մեջ այն սատանայի իմաստ ունի: Ինչպես գիտենք Ծննդոց գրքից, Եվային խաբել է հենց օձը: 
Նոր Կտակարանի գրքերում նույնպես կարող ենք հանդիպել սատանային վերաբերող բազմաթիվ արտահայտություններ, օր.` Մատթ. 4:3 համարում սատանան անվանվում է փորձիչ. դա կապված է անապատում Հիսուսի փորձության հետ: Ինչպես Մատթեոսի և Մարկոսի, այնպես էլ Ղուկասի մոտ հանդիպում ենք Բէեղզեբուղ բառը, երբ Հիսուսը հանում է դևերին համրի միջից: Նրան մեղադրելու համար ժողովրդի միջից ոմանք ասում են, թե նա դևերի իշխան Բէեղզեբուղի միջոցով է անում այդ (Beelzeboul արտասանում են նաև Beelzebob, այս բառը կարող է ծագել baalzebul բառից, այսինքն՝ «երկնքի իշխան»): 
Կորնթացիներին ուղղված Պողոսի երկրորդ թղթում առաքյալը սատանային անվանում է Բելիար այն ժամանակ, երբ ժողովրդին քարոզում է` ասելով. «Անհավատներին լծակից մի եղեք, որովհետև ի՞նչ կապ ունի արդարությունը անօրենության հետ…և կամ ի՞նչ միաբանություն Քրիստոսի և Բելիարի միջև…»: Իսկ ի՞նչ է նշանակում Բելիար: Հին Կտակարանում այդ անվանը համապատասխանում է Բելիալ բառը, որը նշանակում է անօգուտ իր կամ գործ, որը ոչ մի բանին պիտանի չէ: Սակայն այստեղ, ինչպես երևում է Քրիստոսին Բելիարին հակադրելուց, Բելիար բառը անձնավորված է: Այդպիսի իմաստ այդ բառը ունեցել է վաղ հուդայականության մեջ: Այստեղ կոնտեքստից երևում է, որ բառը խորհրդանշում է հակաքրիստոսին կամ սատանային: 
 
Նոր Կտակարանում diabolos բառը հանդիպում ենք 37 անգամ, satana՝ 36, իսկ Beelzeboul բառը` ընդամենը 7:
 
Սատանիզմ տերմինի առաջին օգտագործումը 
 
Առաջին անգամ  սատանիզմ տերմինն օգտագործվել է Թոմաս Հարդինգի «Անգլիկան եկեղեցու ջատագովության մասին գրքի  հերքում» (1565)  աշխատության մեջ, որտեղ դիտարկվում է Մարտին Լյութերի ուսմունքը:
— Harding T. A confutation of a booke (by Bp. Jewel) entitled An apologie of the Church of England. ll, ii, 42 b
«…այն ժամանակների մասին, երբ առաջին անգամ Լյութերը Գերմանիա բերեց իր թունավոր հերետիկոսությունների, աստվածանարգությունների և սատանիզմների բույլը»
 
Սատանիզմի նախահիմքերը
 
Մութ ուժի երկրպագությունը գոյություն է ունեցել բոլոր ժամանակներում, ինչպես առանձին հեթանոսական համակարգերում, այնպես էլ զարգացած քաղաքակրթություններում, օրինակ` հին Կարթագենում, մայաների, ացտեկների, ինկերի և այ քաղաքակրթություններում: «Մութ» աստվածները կարևոր դեր են խաղացել և ունեցել են իրենց պաշտոնական ծիսակարգերը, օրինակ` Ներգալը, Սեթը, Բաաղը, Հադեսը և ուրիշներ ավելի քիչ չեն պաշտվել, քան «Լուսավոր» աստվածները:

«Մութ» աստվածների պաշտամունքում մասսայական մարդկային զոհաբերություններով առավել աչքի են ընկել սեմիտական ժողովուրդները` փյունիկեցիները, կարթագենացիները, հրեաները, ինչն էլ հանդիսացել է նրանց նկատմամբ Հին աշխարհի այլ ժողովուրդների չափազանց բացասական վերաբերմունքի պատճառ:
Սատանան վերցրել է անդրաշխարհի աստծո գծերը, իսկ եթե ավելի հետ գնանք` նեոլիթյան Երկրի աստծո գծերը: Այլ կերպ ասած` նեոլիթյան Երկրի աստվածը երկարատև և բարդ զարգացման արդյունքում դարձավ քրիստոնյաների պատկերացրած սատանան:
Նրա սև գույնը, հավանաբար, կապված է վերջինիս կեցության վայրի հետ, որն ըստ մարդկային պատկերացումների հանդիսանում է մթի թագավորությունը` անդրաշխարհը:
Հնում շաբաթ օրը որոշ ժողովուրդների մոտ նվիրված է եղել «Սև» աստծուն` Սատուրնին, Քրոնոսին և աստվածային օձ Նագային: Շաբաթ օրը բաբելոնացիների մոտ չէր կրում ամենշաբաթյա բնույթ, այլ կապվում էր լիալուսնի օրվա հետ, քանի որ շաբաթ օրը համարվում էր դժբախտ օր:

Քրիստոնյաների աչքում կռապաշտների կողմից շաբաթ օրը տոնելը և «Սև» աստծո երկրպագությունը վերափոխվեց անմաքուր ուժերի հավաքի պատկերացման, որտեղից էլ առաջացան միջնադարյան պատկերացումները «վհուկների գիշերաժողովի» մասին:

Տարբեր ժամանակներում սատանիմի մեջ մեղադրվել են մանիքեականները, տամպլիերները, կատարները, բոգոմիլները ու բազմաթիվ այլ քրիստոնեական և ոչ քրիստոնական ուղղություններ:
 
Սատանիզմն իր թեորիայի սկզբունքները հիմնում է առաջին հերթին կաբբալիստիկ դեմոնոլոգիայի վրա:  Ըստ Ն.Ա. Բերդյաևի էզոթերիկ դոկտրինայի` հոգևոր զարգացման երկու ուղի կա`
 
1. Աջ ուղի- սա սպիտակ օկուլտիզմի ուղի է, որը գտնվում է տիեզերքի էվոլուցիայի օրենքների հետ ներդաշնակության մեջ:
 
2. Ձախ ուղի- սա սև օկուլտիզմի ուղին է, որն արգելակում է մարդկության զագացմանը:
 
Ժամանակակից սատանիզմը հանդիսանում է սև օկուլտիզմի ուղղություններից մեկը: Աջ ուղին ընտրողների համար կենտրոնական տեղում է աստված, իսկ ձախ ուղին ընտրողների համար աշխարհաստեղծման կենտրոն է հանդիսանում Էգոն` ցածրագույն, ժամանակավոր և կեղծ Ես-ը: 
 
Սատանիստական սիմվոլիկա
 
Սատանիստական տարբեր խմբերին վերագրվող և նրանց  կողմից բազում սիմվոլներ և տարբերանշաններ են օգտագործվում այսօր: Սակայն դրանցից մի քանիսն ունեն ֆունդամենտալ և առավել վաղ պատմություն: Ներկայացնենք  դրանցից  մի քանիսը.

1. Շրջված հնգաթև աստղ- օգտագործվում է սատանիզմի մեջ սկսած 19-րդ դարից: Հնգաթև աստղը` Պենտագրամման, նախնական տեքով ի հայտ է եկել Պյութագորասի մոտ և ունեցել է հավերժ երիտասարդության և առողջության իմաաստ: Կաբբալիստական տեսության համաձայն պենտագրաման  չարի և բարու խորհրդանիշն է` կախված նրա դիրքից:

2.Բաֆոմետի կնիք- հանդիսանում է Սատանայի Եկեղեցու պաշտոնական տարբերանշանը: Իրենից ներկայացնում է շրջված հնգաթև աստղի մեջ ներառված այծ: Հնգանկյունը շրջանագծի մեջ է առնված, իսկ աստղի յուրաքանչյուր թևի դիմաց գրված է Լեվիաթան անունը: Տարբերանշանի ստեղծող է համարվում շվեդ օկուլտիստ Օսվալդ Վիրտը: Բաֆոմետ բառի  պատմությունը հասցնում են մինչև տամպլիերների ժամանակներ, սակայն նրանց կողմից  առավել ևս այդ նշանի օգտագործման մասին ստույգ տեղեկություններ չկան:

3.Շրջված խաչ-հաճախ անվանում են նաև Հարավային խաչ-առավելապես ունի Քրիստոսի խաչելությունը նսեմացնելու խորհուրդ:

4. Երկգլխանի օձ- օգտագործվում է սատանիստական «Սև լույս» և   «Սատանայի հիերարխիա» խմբավորումների կողմից, որպես երկու` աշխարհիկ և կրոնական իշխանության նշան օրդենի շրջանակներում:

5. Այծի պոզ- հանդիսանում է ժամանակակից սատանայի ատրիբուտիկա: Սկզբնական շրջանում այծի պոզերը խորհրդանշել են պտղաբերություն և և աստվածություն և գոյություն են ունեցել պոզավոր աստվածություններ`  Պան, Խնում, Հատհոր, Դիոնիսիոս:

Հիմնականում խորհրդանշում է Իմաստություն: Սատանիստների կղմից օգտագործվում է հենց այդ իմաստով` ի հակադրություն քրիստոնեության և նրա սկզբունք հանդիսացող հավատքի:

6.-666 թիվը- Նոր Կտակարանում հանդիսանում է Հայտնության Գազանի թիվը (Հայտն. 13:18, 15:2): Հաճախ Հայտնության Գազանը նույնականացվում է Հակաքրիստոսի, Նեռի հետ, որի արդյունքում էլ այն օգտագործվում  է որոշ սատանիստների կողմից:  Վեց թիվը մեկնաբանվում է որպես  անլիարժեքության խորհրդանիշ` ի հակադրություն աստվածային լիարժեքության խորհրդանիշ յոթ թվի: 
Սատանայի եկեղեցին որևէ հատուկ նշանակություն չի տալիս այդ թվին, բայցևայնպես կտրականապես չի ժխտում թվի խորհրդի մոգական նշանակությունը:

Ժամանակակից Սատանիզմ

Ալիսթեր Քրոուլի

Ժամանակակից սատանիստների գաղափարական ոգեշնչողն է համարվում Քեմբրիջի շրջանավարտ, օկուլտիստ և մի շարք մոգական գրքերի հեղինակ Ալիստեր Քրոուլին (1875-1947): Նա <<Արևելյան տամպլիերների միաբանության>> ամենահայտնի ներկայացուցիչն է (միաբանությունում նրա միստիկ անունն էր <<բաֆոմետ>>): Նա համարում էր, որ <<Սատանան ոչ թե մարդու թշնամին է, այլ` Կյանքը, Լույսը և Սերը>>, իրեն անվանում էր Հայտնության գազան և ուներ շատ աշակերտներ:  Ալիստեր Քրոուլին լայնորեն կիրառում էր յոգայի պրակտիկան և բուդդայական տանտրայի ծեսերը, նա եղել է Չինաստանում և Հիմալայներում: Կրոուլին ծնվել է Վորվիկշիրում 1875 թվականին: Ըստ մի վարկածի, նրա հայրը <<Պլիմության եղբայրության>> առաջնորդներից մեկն էր: 1902-1905 թվականներին նա մի քանի անգամ բարձրացել է  լեռնային ամենաբարձր կատարները: Հնդկաստանից Քրոուլին բերում է ցանցանման մի պիթոնի: Այդ ժամանակվանից սկսած նրա տանը միշտ ապրում էր որևէ հսկայական սողուն, որի հետ նա հաճախ լուսանկարիչների առաջ կեցվածք էր ընդունում:

Լոնդոնում մտնելով <<Ռուբինե վարդի և ոսկե խաչի միաբանությունը>>` Քրոուլին շուտով հասնում է Մազերեին հավասար ձեռնադրության, ապա շարունակում իր միստիկական ուսումնասիրությունները Քեմբրիջում: Նա կրկին մեկնում է Ասիա, որտեղ էլ որոշում է խզել կապը Մազերեի հետ և հիմնել իր սեփական միաբանությունը` <<Արծաթե աստղը>>:

Առաջին համաշխարհային պատերազմից հետո հաստատվում է Սիցիլիայում, որտեղ  հիմնում է <<Տելեմյան միաբանությունը>> և շարունակում է իր միստիկական ուսումնասիրությունները, կատարելագործում սեքսուալ-մոգական ծեսերի տեխնիկան, լայնորեն փորձարկում թմրանյութերը: Նա ուներ շատ հետևորդներ և աշակերտներ, որոնց մեջ հատուկ տեղ ուներ ոգեմիջնորդ և կախարդուհի Վայոլետ Մերին (1891-1946): Քրոուլին հաճախ է նրան մասնակից դարձրել <<Ադոնիսի և Իսիդայի գաղտնածեսերին>>, ինչպես նա անվանում էր իր սեքսուալ-մոգական գինարբուքները: Նրա մեկ այլ` հետագայում հայտնի աշակերտը դարձավ Ռոն Հաբարդը:

1922 թվականին ԿՔրոուլին դառնոմ է <<Արևելյան տաճարի միաբանության>> (<<Արևելյան տամպլիերների միաբանության>>) մեծ մագիստրոս` սերտորեն կապված գերմանական օկուլտիստական խմբերի հետ, որոնցում ընդգրկվում են ապագա բարձրաստիճան էսէսական գործիչներ: Քրոուլին ընդհանուր առմամբ բարյացկամ էր վերաբերվում ազգայնամոլությանը և ֆաշիզմին: Սակայն հարաբերությունները չեն ձևավորվում, և նա ստիպված էր հեռանալ Իտալիայից: Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Քրոուլին գրում է իր «Թոթի գիրքը» աշխատությունը, իսկ ամենահայտնի գրվածքներից է նաև «Օրենքների գիրք»-ը: Քրոուլիին հռչակ են բերում եգիպտագետ նկարչուհի Ֆրիդա Հարրիսի հետ համատեղ ստեղծած Տարոյի կարտերը` «Թոթի Տարո» անվամբ: Հիտլերին համակրող անգլիացի այդ միստիկի ստեղծագործությունները դարձան սատանայական շատ պաշտամունքների, ներառյալ ամենախոշոր կազմակերպության` <<Սատանայի եկեղեցու>> հիմքը:

Անտոն Շանդոր ԼաՎեյ և «Սատանայի Եկեղեցի»

Անտոն Շանդոր ԼաՎեյ և «Սատանայի Եկեղեցի»

Լա Վեյը ծնվել է 1930թ. Չիկագոյում,  եղել է կրկեսի դերասան, գիշերային ակումբում երգեհոնահար և Սան Ֆրացիսկոյի ոստիկանական բաժանմունքի լուսանկարիչ և պարանորմալ երևույթների մասնագետ:  Իր ուրբաթօրյա երեկոներին, որի ընթացքում Լա Վեյը դասախոսություն էր կարդում օկուլտիսական թեմատիկայով, հրավիրվում էին  տեղի հայտնի մարդիկ: Նա իր խմբակը կոչեց «Մոգական Օղակ»:  Սան Ֆրանցիսկոյում 1966 թ. ապրիլի 30-ի Վալպուրգյան գիշերը  Լա Վեյը, սափրելով գլուխը, հայտարարում է Սատանայի Եկեղեցում հիմնադրման մասին, իսկ 1966 թվականն էլ` սատանայի դարաշրջանի առաջին տարի: Հենց ինքն էլ համարվում է «Սատանայի եկեղեցու» գլխավոր քուրմ մինչ իր մահը`1997թ.: 

Այժմ եկեղեցու կենտրոնակայանը գտնվում է Նյու Յորքում և գլխավոր քուրմն է Պիտեր Գիլմորը, իսկ գլխավոր քրմուհին` նրա կին Պեգգի Նադրամիան: Գլխավոր սատանիստական տաճարի մագիստրոս է հանդիսանում Լա Վեյի կինը` Բլանշ Բարտոնը:

1967 թ. Լա Վեյը բացահայտ կերպով իրականացնում է սատանիստական առաջին պսակը, հունիսին` մկրտությունը, իսկ դեկտեմբերին` սատանիստական առաջին թաղումը: 1970թ. Սատնիստների եկեղեցին ընդգրկվում է ԱՄՆ Եկեղեցիների ազգային խորհրդի կազմի մեջ, սակայն 1990 թվականին զրկվում է հարկային բոլոր արտոնություններից, որ սահմանված են կրոնական միավորումների համար:

Սատանայնի Եկեղեցու ղեկավարումն իրականացնող քրմական դասը կազմում է «Իննի Խորհուրդը», որում նշանակվում են կյանքում հաջողությունների հասած սատանիստները:
Եկեղեցու անդամները երկու ձև լինում` գրանցված (որոնք, մուծելով 200դոլլար, դառնում են անդամ) և ակտիվ անդամներ, որոնք պետք է մասնակցություն ունենան եկեղեցու գործունեության մեջ: Սրանք էլ իրենց հերթին բաժանվում են 5 աստիճանների` սատանիստ, կախարդ, քահանա, մագիստրոս, մոգ:

«Սատանիստական աստվածաշունչ»
Լա Վեյը հանդիսանում է «Սատանայի եկեղեցու» հիմնասյուներ հանդիսացող «Սատանիստական  աստվածաշունչ» և «Սատանիստական ծես» գրքերը, որի համար օգտվել է Մաքիավելլիի, Նիցշեի, Այն Ռանդի, Ջեկ Լոնդոնի   և այլոց փիլիսոփայական աշխատություններից: Գիրքը տպվել է 1969 թ. և բաղկացած է 4 բաժնից.

«Սատանայի գիրք»-բացատրվում է սատանիզմի էությունը
«Լյուցիֆերի գիրք»-բաղկացած է 12 էսսեներից և շոշափում է բազմաթիվ հարցեր` սկսած սեռական հարաբերություններից մինչ հետմահու կյանք
«Բերզեբուղի գիրք»-վերաբերվում է ծիսական և արարողակարգային մոգությանը
«Լեվիաթանի գիրք»- բացատրվում է ծասակարգի կատարման կարգը` հիմնված մարմնական ցանկությունների վրա:

Այժմ ներկայացնենք «Սատանայի Եկեղեցու» կողմից ընդունված և քարոզվող որոշ սկզբունքային կետեր.

Սատանիզմի 9 պատվիրանները

1.Հաճույք`փոխարեն չափավորության

2.Կենսական գոյություն` փոխարեն հոգեւոր պատրանքների

3.Անաղարտ իմաստություն` փոխարեն կեղծավոր ինքնախաբեության

  1. Բարություն միայն արժանիների հանդեպ
  1. Վրեժ` փոխարեն մյուս այտը դարձնելու

6.Պատասխանատվություն ցուցաբերում պատասխանատուների նկատմամբ 

  1. Սատանան ներկայացնում է մարդուն որպես ընդամենը կենդանի, հազվադեպ ավելի լավը և հաճախ ավելի վատը, քան նրանք, որ քայլում են չորս թաթերի վրա։ Կենդանի, որն իր հոգևոր, աստվածային և ինտելեկտուալ զարգացման ընթացքում դարձել է ամենավտանգավորը բոլոր կենդանիներից
  1. Սատանան ներկայացնում է բոլոր այն մեղքերը, որոնք ֆիզիկական, մտավոր կամ զգացմունքային հաճույք են պարունակում
  1. Սատանան եղել է եկեղեցու լավագույն ընկերը, քանի որ անցած բոլոր տարիներին նա  է  օժանդակել  եկեղեցուն  բիզնեսի մեջ

Ութերորդ պատվիրանը նշանակում, եւ այն, որ Սատանիզմն, ի տարբերություն շատ պահպանողական գաղափարախոսությունների եւ կրոնների, հանդուրժողական է (ենթակա սկզբունքով պատասխանատվության հանդեպ պատասխանատուների) հոմոսեքսուալիզմի, բիսեքսուալիզմի, ֆետիշիզմի նկատմամբ:

Սատանիզմի 9 մեղքերը

Հիմնական մեղքերը (այսինքն` որակները), որոնք խորհուրդ չի տրվում ունենալ սատանիստին, հետևյալն են են.

  1. Հիմարություն (ծանր մեղք է )

2.Հավակնոտություն

  1. Եսապաշտություն
  2. Ինքնախաբեություն

5.Հոտային հարմարվողականություն

6.Լայնախոհ մտածողության բացակայություն

  1. Սերունդների փորձի չիմացություն
  2. Անարդյունավետ հպարտություն
  3. Գեղագիտական զգացողության բացակայություն

Սատանիստական 11 օրենքներ երկրային կյանքի համար


1. Չհայտնեք ձեր կարծիքն ու խորհուրդներ չտաք, եթե ձեզ չխնդրեն դա անել
2. Ձեր անհաջողությունների մասին չպատմեք, մինչև վստահ չլինեք, որ ուզում են ձեզ լսել
3. Ուրիշի հարկի տակ կամ հարգանք ցուցաբերեք կամ էլ ընդհանրապես մի եղեք այնտեղ
4. Եթե ձեր հյուրը ձանձրացնում է ձեզ, նրա հետ վարվեք կոպիտ և անողոք
5. Սեռական մոտեցման քայլեր մի ձեռնարկեք, մինչև չստանաք հրավիրող ազդանշան
6. Մի վերցրեք իրեր, որոնք ձեզ չեն պատկանում, մինչև որ այդ իրի տերը ձեզ  չխնդրի ազատել իրեն այդ բեռից
7. Ընդունեք մոգության ուժը, եթե այն օգնել է ձեզ հասնելու ձեր նպատակներին:  Եթե դուք ժխտեք այն, ապա կզրկվեք բոլոր ձեռքբերումներից
8. Մի հայտնեք դժգողություն այն բաների առիթով, ինչը ձեզ չի վերաբերում
9. Մի նեղացրեք փոքր երեխաներին
10. Մի սպանեք կենդանիներին, եթե ոչ միայն սնվելու կամ նրանցից պաշտպանվելու համար
11. Գտնվելով բաց տարածությունում` մի խանգարեք ոչ ոքի: Եթե ինչ-որ մեկը խանգարում է ձեզ, խնդրեք նրան դադարեցնել: Եթ չի դադրեցնում, ոչնչացրեք նրան:


Սատանիզմի ծեսը

Սատանիստների պաշտամունքի առավել ակնառու հակադրության դրսևորումը քրիստոնեության հանդեպ  սև պատարագն է, որի ընթացքում քրիստոնեության սիմվոլները, օրինակ` խաչը, ենթարկվում են անարգանքի և ծաղրի: 

Սև պատարագն անպայման կատարվում է սատանիստական տոներին.

  • Վալպուրգյան գիշերը (գիշերը լույս մայիսի 1-ը)
  • Հելոուինի տոնին (գիշերը լույս նոյեմբերի 1-ը)
  • Ձմեռային և ամառային արևադարձի, աշնանային և գարնանային գիշերահավասարի օրերին
  • Լամեսի տոնին (Բերքի տոնին, գիշերը լույս օգոստոսի 1-ը)
  • Տեառնընդառաջի տոնին (գիշերը լույս փետրվարի 15-ը)
  • Ձարխոտի ծաղկման գիշերը (գիշերը լույս հուլիսի 6-ը)
  • Յուրաքանչյուր լիալուսնի օրը

Սև պատարագը մատուցում են քուրմը և քրմուհին: Տղամարդը միայնակ  պատարագ  չի մատուցում: Սատանիստական որոշ միաբանություններում պաշտամունքը ձեռք է բերում դուալիստական բնույթ, սակայն կանացի տարրը գերիշխում է, քանի որ, ըստ սատանիստների համոզմունքների, կինն ավելի մոտ է բնությանը, քան տղամարդը: Միայն քրմուհին է կատարում ընծայման, ձեռնադրության ծեսերը և ընթերցում մուտքը (հատուկ ծիսական հմայախոսքեր սատանային կանչելու համար):

Սովորաբար սև պատարագը մատուցվում է առավոտյան 0 ժամից մինչև 4-ը:

Սատանաները ծեսերի ժամանակ հագնում են սև հագուստ:

Սատանիստների զարդերը պատրաստվում են արծաթից` «լուսնային մետաղից», քանի որ «չի կարելի ոսկի կրել մինչև սատանայի գալը»:

Երկրորդ փուլը զոհաբերությունն է.

 Զոհաբերվում է աղավնի, գառ, ճագար կամ աքաղաղ: Կենդանուն սպանում են մեկ հարվածով, ապա զոհը «ողջակիզվում է»: Զոհի արյունը լցվում է բաժակի մեջ, և այն խմում են որպես «հաղորդություն»: Սատանիստները դրանում տեսնում են «մոգական միություն բնության հետ»: 
Ծեսերի ժամանակ առավել ագրեսիվ և զոհաբերությունների առատությամբ աչքի են ընկնում Լյուցիֆերի պաշտամունքի հետևորդները (հայտնի են նորածինների, կանանց զոհաբերման դեպքեր, որի հետևանքով էլ շատ երկրներում սատանիզմը քրեորեն հետապնդվում, իսկ տարբեր անդամներ էլ ձերբակալվում են):

Սատանիստական  խմբերն ու կազմակերպություններն աշխարհում 

Սատանիստների առավել հայտնի միավորումներից են «Սատանայի եկեղեցին», «Կելտա-արևելյան ծեսի լյուցիֆերական ընկերությունը», «Կանաչ միաբանությունը»: Ամերիկայում և Արևմտյան Եվրոպայում գործում են մի շարք սատանայական պաշտամունքներ` «Տրապիզոնի 1001-րդ եկեղեցին» (Սան Ֆրանցիսկո), «Վերջին դատաստանի եկեղեցին» (Լոս Անջելես), «Ասմոդեուսի ընկերությունը» (Վաշինգտոն), «Վհուկների և կախարդության միջազգային ընկերությունը» (Նյու Յորք), «Մոգության միջազգային կենտրոնը» (Բլուա, Ֆրանսիա), Վուդու պաշտամունքի տարբեր խմբերը (արևմտա-հնդկական ծագման հեթանոսական պաշտամունք), պալլասիդների աղանդը (Աթենաս Պալլասի պաշտամունք, ԱՄՆ, անցյալ դարում նրանց առաջնորդն էր Ալբերտ Պայկը` ծնված 1809 թվականին), Իսիդայի պաշտամունքը, Կալիի պաշտամունքը (Կալին չարության աստվածուհին է, սովորաբար պատկերվում է արյան տենչող տեսքով, դուրս հանած լեզվով, նորածինների մարմիններից պատրաստված ականջօղերով և մարդկային գանգերից պատրաստված վզնոցով) և այլ խմբեր: 

Ամերիկայում և Եվրոպայում արդեն մի քանի տասնամյակ է, ինչ ծաղկում է «Դրուիդների ընկերությունը», որը պաշտոնապես զբաղվում է կախարդությամբ` բարեգործական նպատակներով: 60-ական թվականների սկզբին Մինեսոտա նահանգում անչափահասները, ի նշան դպրոցներում կրոնական ծիսակատարություններին պարտադիր հաճախումների դեմ բողոքի, մտահղացան «Դրուիդները` Հյուսիսային Ամերիկայի բարեփոխիչներ» կազմակերպությունը: Սակայն տղայական այդ արարքի մի քանի մասնակիցներ դրուիզմի գաղափարին միանգամայն լրջորեն վերաբերվեցին և ժամանակի ընթացքում այն վերածեցին իսկական ոչ հեթանոսական կրոնի: Դրուիդները հիմնականում հարում են կելտական ծեսին: Իրենց ծեսերը, որոնցում ոգեկոչության տարրերը պարտադիր են, նրանք կատարում են մարդու ձեռք չկպած քարերից պատրաստված խորաննների վրա: Մի շարք արևմտյան երկրներում ստեղծվել են դրուիդների գաղտնի միություն-քոլեջներ : 

ԱՄՆ-ում բավական հայտնի է «Սետի տաճարը», որի ղեկավարն է ԱՄՆ-ի բանակի փոխգնդապետ Մայքլ Ակինոն և վերջերս Եգիպտոսում բացահայտված «Շայթանի ծառաներ» աղանդը: 

Սատանիստներին հարում են նեոհեթանոսական խմբեր, տարբեր միաբանություններ, ինչպես օրինակ` «Արևելյան տամպլիերների միաբանությունը», «Արծաթե աստղը» «Ոսկե արշալույսը», ինչպես նաև Կարլոս Կաստանիդայի հետևորդների մի քանի խմբեր: 

Բացահայտ սատանայական ուղղվածության պաշտամունքներից առանձին է Լ. Ռ. Հաբբարդի «Սայընթոլոգիայի Եկեղեցին»: Հաբարդը հայտնի սատանիստ Ալիստեր Քրոուլի` «Արևելյան տամպլիերների միաբանության» նախագահի, աշակերտն է և իր կտակով իրեն ճանաչել է ձեռնադրության գերագույն աստիճանների հասցեագրված կողմնակից, Հակաքրիստոսի մարմնացում:

Ամփոփում

Սատանիստական աղանդների կրոնական ասպեկտները բավական տարբեր են անգամ իրենց ընդհանուր պարզունակության շրջանակներում. դրացից շատերն Աստծուն համարում են Տիեզերքի անանձնական ուժ` վեր կանգնած չարից ու բարուց: Այլոք հավատացնում են, թե Աստված ամեն դեպքում Անձ է, սակայն իր կյանքի ընթացքում մարդը պետք է սիրաշահի սատանային` որպես երկրի տիրոջը: Սատանիստները պնդում են, թե բոլոր կրոնները կեղծ են, քանի որ դրանք շատ են, և բոլորն էլ մտածված են մազոխիզմի հակված մարդկանց կողմից: Սատանիզմն իրբև թե լրացնում է կրոնի և հոգեբուժության միջև առկա  դատարակությունը:
 Այսօր աշխարհում առավել տարածված «Սատանայի եկեղեցին» հիմնական շեշտը դնում է մատերիալիզմի և գեդոնիզմի վրա (գեդոնիզմը բարոյագիտության մեջ ուղղություն է, որը հաստատում է հաճույքը որպես մարդկային վարքի հիմնական մոտիվ և նպատակ): Իր հետևորդների համար Սատանան ավելի շուտ խորհրդանիշ է, քան իրականություն: Այդ առումով նրանք տարբերվում են սատանիզմի այլ ուղղություններից: Նրանց ուշադրության կենտրոնում են մարմնական հաճույքները և երկրային բարիքները: Իր «Սատանայի եկեղեցու» և սատանիզմի մասին  ընդհանրապես Լա Վեյը հայտարարել է. «Հոյակապ ամենաթողության տաճարը կարող էր ուրախություն դառնալ մարդկանց համար… Սակայն մեր գլխավոր նպատակն է հավաքել համախոհների խմբեր և օգտագործել նրանց միավորված էներգիան` կանչելու բնության մութ ուժերին, որ կոչվում է սատանա»: Սատանիզմը հանդգնորեն էգոիստական, կոպիտ կրոն է: Այն հիմնվում է այն հավատի վրա, որ մարդն անհաղթահարելիորեն  էգոիստ, ագրեսիվ էակ է, որի կյանքը դարվինյան պայքար է գոյության համար, որում հաղթում է ուժեղագույնը, երկրի վրա իշխում են նրանք, ովքեր պայքարում են մինչև հաղթանակ:
Սատանիզմի  բոլոր խմբվորումների, կազմակերպությունների և եկեղեցիների մոտ առկա են երկու հիմնական կետեր` դրանք բոլորն էլ հինվել են  ի հակադրություն քրիստոնեության վրա և օգտվելով քրիստոնեության բազում գաղափարներից` ներկայացնում են խեղաթյուրված, եսակենտրոն և անարխիկ գաղափարների լույսի ներքո:  
Ժամանակակից դասակրգման մեջ, հաշվի առնելով մարդկանց հոգեբանության, կյանքի և հասարակության բարոյաէթիկակն համակարգի վրա թողնվող բացասական ներգործությունը, Սատանիզմը դասվում է քայքայիչ աղանդների շարքում և բազմաթիվ երկրներում քրեորեն հետապնդվում է:

Նյութը պատրաստեց Դավիթ Սամվելյանը

P.S. Հաշվի առնելով, որ հայկական իրականությունում գրեթե ոչինչ չկա սատանիզմի մասին, եթե հաշվի չառնենք հենց սատանիստների կողմից նույնպես շատ քիչ տրված տեղեկությունները, փորձեցի ներկայացնել Սատանիզմի մասին ամփոփ, բայց առավելապես ոչ սուբյեկտիվ և հիմնավորված, համակարգված մի հոդված: 

  

Оставьте комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Прокрутить вверх