Կապիկի երազը կամ Օգոստոսի 7։30
Օգոստոսի 7:30 է. այսօրվա դատարկությունն անցյալի անիմաստության շարունակությունն է. օրացույցի ամսաթվերից վեր ինչ-որ կիսահռչակ նկարչի գեղանկար է` լիճ ու ժայռ […]
Օգոստոսի 7:30 է. այսօրվա դատարկությունն անցյալի անիմաստության շարունակությունն է. օրացույցի ամսաթվերից վեր ինչ-որ կիսահռչակ նկարչի գեղանկար է` լիճ ու ժայռ […]
Աբուլը մե´կ ժամացույցին էր նայում, մե´կ հայացքը հառում էր եկեղեցու գմբեթին հավասարված բորբ արևի սկավառակին. ապասումն աստիճանաբար անտանելի և անդուր էր դառնում:
Առավոտ էր, երևանյան անձրևաբույր ու մռայլ առավոտներից հերթականը։ Աբուլը վաղուց, զարթուցիչի առաջին իսկ «ահազանգից» հետո, արթնացել էր քնից, բայց դեռ անկողնում էր։
Քաղաքի եռուզեռից անդին, ուր քամու հպումից օդ բարձրացող ավազահատիկները հարթաթղթից էլ ավելի խորն են մաշկում մարմնի անպաշտպան հատվածները, վեր էր խոյանում Լռության աշտարակը։
Մեկ տարի առաջ այս օրերին ամեն ինչ այլ կերպ էր:
Գործի գլուխ էին կանգնել հինգ հոգով․ մեկը ցեմենտի ու քարի հետ անընդմեջ շփումից կոշտացած մատներով ուղիղ ու ամուր պատեր ու սալահատակ էր շարում, մյուսը մկանուտ ձեռքի բռունցքներով պատրաստ էր պեմզաբլոկե պատեր քանդել, բայց ամենանուրբ գործերն էր միշտ անում, ավելի երիտասարդը՝ Գևորիկը, ամեն անգամ բողոքում էր, երբ պարկերը կամ դույլերը մի քանի կիլոգրամ ավել էին լցված լինում, բայց տարածքը միշտ մաքուր էր պահում շինաղբից, չորրորդն էլ ապահովում էր հանապազօրյա ջրի անխափան հոսքը:
Արևամուտին Կարմիր սարի լանջերին՝ հորիզոնի շառագունած սահմանագծին զուգահեռ, քառատրոփ ու սև մի շողք էր սլանում. Մոցոն էր։