Կապիկի երազը կամ Օգոստոսի 7։30
Օգոստոսի 7:30 է. այսօրվա դատարկությունն անցյալի անիմաստության շարունակությունն է. օրացույցի ամսաթվերից վեր ինչ—որ կիսահռչակ նկարչի գեղանկար է` լիճ ու ժայռ է պատկերված, որից կարող ես հանգիստ ցած նետվել ու լողալ, կամ էլ նետվել ու խեղդվել. հիմա ո՞վ է պատից օրացույց կախում. պատից նույնիսկ չես կարող կախվել։







