գերմանական
Գերմանական աստվածներն ու աստվածուհիները աստվածություններ են, որոնք պաշտվել են ողջ Հին Գերմանիայում։ Գերմանական աշխարհը, որն ավելի հայտնի է որպես Germania կամ Magna Germania` լատիներեն, ներառում է ժամանակակից երկրները՝ Ֆրանսիան, Դանիան, Լեհաստանը, Նիդեռլանդները, Չեխիան, Ավստրիան և Գերմանիան։
Գերմանական դիցաբանությունը հին գերմանական ժողովուրդների (ներառյալ սաքսոնները, ֆրանկները, գոթերը և այլն) հավատալիքների և առասպելների համակարգն է, որը սերտորեն կապված է սկանդինավյան դիցաբանության հետ, քանի որ երկուսն էլ ծագում են ընդհանուր նախագերմանական մշակութային արմատներից։ Այնուամենայնիվ, գերմանական դիցաբանության մասին տեղեկությունները ավելի սակավ են: Պատճառներից մեկը գերմանական ցեղերի ավելի արագ քրիստոնեացվելն (օրինակ՝ ֆրանկների կողմից) էր, ինչը սահմանափակել է դիցաբանության զարգացումը, և այն փոխանցվել է քրիստոնեության ազդեցության տակ գրված աղբյուրների միջոցով։
Աշխարհի կառուցվածք
«Նիբելունգների երգը» (Nibelungenlied)
«Նիբելունգների երգը» գերմանական ազգային էպոսն է, եվրոպական էպիկական ժառանգության կարևոր հատվածներից մեկը, որի ձևավորումը կապվում է գերմանական ցեղերի էպիկական ժամանակի՝ 5-6-րդ, իսկ գրավոր առաջին մշակումը՝ 11-12-րդ դդ. հետ: Դիպաշարի հիմքում ընկած է գերմանացի առասպելական հերոս վիշապասպան Զիգֆրիդի ամուսնությունը Բուրգունդիայի արքայադուստր Քրիմհիլդի հետ, ինչից էլ սյուժետային բազմաթիվ գծեր են ծագում. նախ և առաջ՝ մեծ հակասություն է առաջանում Քրիմհիլդի և նրա եղբոր՝ Գունտերի կնոջ՝ Բրունհիլդի միջև, ինչը, ի վերջո, ավարտվում է Զիգֆրիդի մահով։ Քրիմհիլդն այնուհետև հոների առաջնորդ Էտցելի (Աթիլլայի գերմաներեն տարբերակը) օգնությամբ վրեժ է լուծում իր ցեղակից բուրգունդներից սիրելիին՝ Զիգֆրիդին սպանելու պատճառով։ Բոլոր իրադարձությունների «զտիչ» է դառնում մի երրորդ խորհրդավոր ուժ՝ ամենուր գոյություն ունեցող, ամենատես և ամենագետ չարագործ Հագենը։